FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  6

ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ.
1. Եթե աճուրդն անցկացվելու է սեփականատեր կամ իրավունքի տիրապետող չհամարվող անձի կողմից, ապա առաջարկողի և կազմակերպչի միջև կնքվում է աճուրդի անցկացման մասին գրավոր պայմանագիր.
2. Աճուրդի անցկացման մասին պայմանագիրը պետք է ներառի`
    1) առաջարկողի և կազմակերպչի անունները (անվանումները) և գտնվելու վայրերը (բնակության վայրերը).
    2) աճուրդին ներկայացվելիք լոտի անվանումը.
    3) լոտի մեկնարկային գինը.
    4) սույն օրենքով նախատեսված այլ դրույթներ.
3. Եթե կազմակերպիչը լիազորված է նվազեցնելու լոտի մեկնարկային գինը, ապա աճուրդ անցկացնելու մասին պայմանագիրը պետք է պարունակի նաև համապատասխան դրույթներ` նշելով մեկնարկային գինը նվազեցնելու թույլատրելի սահմանները.
4. Լոտը կազմակերպչին ի պահ հանձնելու դեպքում պայմանագիրը պետք է պարունակի պահատվությանը վերաբերող դրույթներ: