Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՆՏԵԳՐԱԼ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՆԵՐԻ ՏՈՊՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 1 Ընդհանուր դրույթներ. Սույն օրենքում օգտագործված հիմնական հասկացություններն են` ինտեգրալ միկրոսխեմա (այսուհետև` ԻՄՍ)` էլեկտրոնային սխեմայի ֆունկցիայի կատարման նշանակություն ունեցող վերջնական կամ միջանկյալ ձևի միկրոէլեկտրոնային պատրաստվածք, որի տարրերը և կապերն անբաժանելիորեն ձևավորված են այն նյութի ծավալում և (կամ) մակերևույթին, որը հիմք է ծառայել տվյալ իրի պատրաստման համար. ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիա (այսուհետ` տոպոլոգիա)` նյութական կրիչի վրա ամրակայված ինտեգրալ միկրոսխեմայի տարրերի համախմբության և դրանց միջև կապերի տարածաերկրաչափական դասավորությունը. առևտրային նպատակներով օգտագործում (այսուհետ` օգտագործում)` կիրառում, վաճառք, վարձակալության հանձնում կամ այլ եղանակով առևտրային նպատակով տարածում, ինչպես նաև այդ գործողությունները կատարելու առաջարկություն. իրավատեր` հեղինակը, նրա ժառանգորդը, ինչպես նաև ֆիզիկական կամ իրավաբանական ցանկացած անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն, որն օրենքի կամ պայմանագրի համաձայն ստացել է գույքային բացառիկ իրավունքներ: |