FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  28

Կենսաթոշակային ֆոնդի պահառուն.
1. Կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառությունն իրականացվում է սույն օրենքով և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
2. Պահառուն պարտավոր է ակտիվների պահառության ծառայությունները մատուցել պատշաճ մասնագիտական մակարդակով, ճշգրտությամբ և ուշադրությամբ՝ գործելով բարեխղճորեն, ելնելով բացառապես մասնակիցների շահերից (ֆիդուցիար պարտականություն).
3. Պահառուն պարտավոր է տարանջատել պահառության հանձնված յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները իր և այլ անձանց ու ֆոնդերի ակտիվներից և դրանց վերաբերյալ վարել առանձնացված հաշվառում.
4. Կենսաթոշակային ֆոնդի պահառու կարող է լինել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն բանկը, որն «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առնվազն 2 տարի մատուցում է արժեթղթերի պահառության ծառայություն: Կենսաթոշակային ֆոնդի կառավարչին արգելվում է կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառության պայմանագիր կնքել իր հետ փոխկապակցված պահառուի հետ.
5. Այն դեպքում, երբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները ներդրված են նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա պահառուն անհրաժեշտության դեպքում կնքում է համապատասխան պայմանագիր օտարերկրյա պահառուի հետ այդ պահառության գործառույթները նրա միջոցով իրականացնելու համար` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.
6. Պահառուն իրավունք ունի միաժամանակ իրականացնելու երկու և ավելի կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառությունը: Այդ դեպքում պահառուն պարտավոր է տարանջատել և վարել առանձնացված հաշվառում ինչպես իր սեփական, այնպես էլ յուրաքանչյուր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների, դրանց հետ իրականացվող գործառնությունների և գրառումների վերաբերյալ.
7. Կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն համարվում պահառուի սեփականությունը, և դրանց վրա բռնագանձում չի կարող տարածվել պահառուի պարտավորությունների համար, ներառյալ՝ սնանկության դեպքում: