Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ article 34 Նոտարական պալատի անդամների ժողովի իրավասությունը. 1. Նոտարական պալատի բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է, որին պատկանում է նոտարական պալատի իրավասությանը վերաբերող ցանկացած հարցի լուծում. 2. Նոտարական պալատի անդամների ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում` 1) նոտարական պալատի կանոնադրության ընդունումը, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելը. 2) նոտարական պալատի տարեկան հաշվետվության հաստատումը. 3) նոտարական պալատի նախագահի, վարչության անդամների ընտրությունը և նրանց ազատումը. 4) նոտարական պալատի եկամուտների և ծախսերի հաշվեկշռի հաստատումը. 5) նոտարական պալատի վարչության առաջարկով նոտարների որակավորման հանձնաժողովի կազմում նոտարական պալատի ներկայացուցիչներին հաստատելը. 6) նոտարական պալատի անդամների անդամավճարների չափի հաստատումը. 7) նոտարական պալատի վճարովի աշխատակիցների հաստիքացուցակի և աշխատավարձերի չափի հաստատումը. 8) նոտարական էթիկայի կանոնների հաստատումը: Նոտարական պալատի բացառիկ իրավասությանը պատկանող հարցերի լուծումը չի կարող փոխանցվել նոտարական պալատի վարչության կամ նրա այլ մարմնի իրավասությանը. 3. Նոտարական պալատի անդամների ժողովն իրավասու է հարգելի պատճառների դեպքում վարչությանը թույլատրել փոփոխություններ կատարելու նոտարական պալատի հաշվեկշռում, որոնք ներկայացվում են նոտարական պալատի անդամների առաջիկա ժողովի հաստատմանը: |