Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 35 Ներքին աուդիտը. 1. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է ունենալ արդյունավետ և իր կողմից իրականացվող գործունեությանը համաչափ ներքին հսկողության համակարգ, որը կներառի կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կառավարման և գործունեության բոլոր մակարդակները. 2. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը պարտավոր է ունենալ ներքին աուդիտի անկախ ստորաբաժանում (այսուհետ` ներքին աուդիտ) կամ ներքին աուդիտի գործառույթները պայմանագրով պատվիրակել այլ անձի: Ներքին աուդիտի ղեկավարը պարտավոր է բավարարել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ղեկավարների նկատմամբ սույն օրենքով սահմանված պահանջները: Ներքին աուդիտի ղեկավար կամ անդամ (այսուհետ նաև՝ ներքին աուդիտոր) չի կարող լինել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կառավարման մարմնի անդամը, այլ ղեկավարը և աշխատակիցը, ինչպես նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, դրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների հետ փոխկապակցված անձը. 3. Ներքին աուդիտորները նշանակվում են կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի իրավասու կառավարման մարմնի կողմից: Իրավասու կառավարման մարմինը կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնակիցների կամ բաժնետերերի ընդհանուր ժողովն է, իսկ եթե ընկերությունը ձևավորել է տնօրենների խորհուրդ, ապա՝ տնօրենների խորհուրդը. 4. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ներքին աուդիտն անկախ է իր իրավասություններն իրականացնելիս և հաշվետու է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի իրավասու կառավարման մարմնին. 5. Ներքին աուդիտը ընկերության հաստատած կանոնակարգի համաձայն՝ 1) հսկողություն է իրականացնում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի ընթացիկ գործունեության և ռիսկերի նկատմամբ. 2) ստուգում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործունեության համապատասխանությունն օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, ընկերության գործունեության կանոններով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին. 3) տալիս է եզրակացություններ և ներկայացնում առաջարկություններ իրավասու կառավարման մարմնի ներկայացրած և այլ հարցերի վերաբերյալ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 35 6. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործադիր մարմինը պարտավոր է ապահովել բավարար պայմաններ ներքին աուդիտի գործառույթների արդյունավետ իրականացման համար. 7. Ներքին աուդիտը պարտավոր է հայտնել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գործադիր մարմնին, տնօրենների խորհրդին, համապատասխան կարգավորվող շուկայի օպերատորին և Կենտրոնական բանկին կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված պահանջների ցանկացած խախտման, ինչպես նաև հաճախորդների շահերին հասցված ցանկացած էական վնասի մասին դրանց հայտնաբերումից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում. 8. Սույն հոդվածը տարածվում է այն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց վրա, որոնք մատուցում են սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կամ 10-րդ կետերով սահմանված ծառայությունները։ Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել, որ սույն հոդվածը տարածվում է նաև այն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց վրա, որոնք մատուցում են սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-9-րդ կետերով սահմանված ծառայություններից որևէ մեկը կամ մի քանիսը՝ հաշվի առնելով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի կողմից մատուցվող ծառայության տեսակը, դրանց մատուցման բնույթն ու ռիսկայնությունը։ |