FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  422

Ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները. Որպես ազատ պահեստի տիրապետող՝ գործունեություն իրականացնելուն հավակնող իրավաբանական անձին ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմաններն են՝ սեփականության իրավունքով, տնտեսվարման իրավունքով, օպերատիվ կառավարման իրավունքով կամ վարձակալության իրավունքով կառույցներ, շինություններ (շինությունների մասեր) և (կամ) բաց հրապարակներ ունենալը, որոնք նախատեսված են որպես ազատ պահեստ օգտագործվելու համար և համապատասխանում են սույն Օրենսգրքի 421-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն սահմանված պահանջներին: Եթե կառույցները, շինությունները (շինությունների մասերը) և (կամ) բաց հրապարակները գտնվում են վարձակալության տակ, ապա ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու մասին դիմումի ներկայացման օրվա դրությամբ վարձակալության պայմանագիրը այդ կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների նկատմամբ պետք է կնքվի առնվազն 3 տարի ժամկետով, եթե այլ բան սահմանված չէ անդամ պետությունների օրենսդրությամբ. մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տույժերի, տոկոսների վճարման՝ սահմանված ժամկետում չկատարված պարտավորության բացակայությունը. ապրանքների հաշվառման այնպիսի համակարգի առկայությունը, որը հնարավորություն է տալիս մաքսային գործառնություններ իրականացնելու ժամանակ մաքսային մարմիններ ներկայացված տվյալները համադրելու տնտեսական գործառնությունների իրականացման վերաբերյալ տեղեկությունների հետ՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող պահանջներին համապատասխան. անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող այլ պահանջներին համապատասխանությունը և այլ պայմանների պահպանումը: