FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  216

Մաքսային մարմինների իրավասությունները.
1. Մաքսային մարմիններն իրենց վերապահված գործառույթների կատարման համար իրավունք ունեն՝
    1) ձեռնարկելու միջոցներ մաքսային մարմիններին վերապահված` Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված դրույթների` անձանց կողմից պահպանումն ապահովելու նպատակով.
    2) պահանջելու փաստաթղթեր, տեղեկություններ Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում.
    3) ստուգելու մաքսային ձևակերպումներին մասնակցող անձանց անձը հաստատող փաստաթղթերը.
    4) անձանցից պահանջելու մաքսային գործի բնագավառում օրենքով սահմանված գործողությունների իրականացման լիազորությունները հաստատող փաստաթղթեր.
    5) իրականացնելու օպերատիվ-հետախուզական գործունեություն, կատարելու գաղտնի քննչական գործողություններ, իրականացնելու հետաքննություն իրենց իրավասության շրջանակում և անձանց ենթարկելու վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով.
    6) իրականացնելու Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող, մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների ժամանակավոր պահպանման, բեռնման կամ այլ գործողությունների տեսագրում և ձայնագրում, կինոնկարահանում և լուսանկարահանում.
    7) պետական մարմիններից, կազմակերպություններից և անձանցից ստանալու իրենց գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ՝ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
    8) օրենքով սահմանված դեպքերում և կարգով համապատասխան պետական մարմիններ ներկայացնելու հայտեր՝
    ա. մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, տոկոսների և տույժերի բռնագանձման վերաբերյալ,
    բ. մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, տոկոսների և տույժերի վճարման նպատակով գույքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ,
    գ. ապրանքները տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ,
    դ. օրենքով կամ Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված այլ հարցերի վերաբերյալ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  216

9) մշակելու, ստեղծելու և գործարկելու տեղեկատվական համակարգեր, կապի համակարգեր և տվյալների փոխանակման համակարգեր, մաքսային հսկողության տեխնիկական միջոցներ, ինչպես նաև տեղեկատվության պաշտպանության միջոցներ, ներառյալ գաղտնագրային պաշտպանության միջոցները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
    10) կանգնեցնելու մաքսային հսկողության ենթակա տրանսպորտային միջոցը և իրականացնելու ապրանքների և տրանսպորտային միջոցի զննում՝ ելնելով մաքսային հսկողության իրականացման նպատակներից.
    11) որպես սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթի իրականացում՝ պետական սահմանի անցման կետերում իրականացնելու սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային, անասնաբուժական, բուսասանիտարական վերահսկողության գործառույթներ.
    12) օրենքով նախատեսված դեպքում իրականացնելու սույն մասի 11-րդ կետով չնախատեսված սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթներ.
    13) իրականացնելու օրենքով մաքսային մարմինների համար նախատեսված այլ իրավունքներ.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքները մաքսային մարմնի կողմից օգտագործվում են բացառապես մաքսային գործի բնագավառում գործառույթներ իրականացնելիս.
3. Միության մաքսային օրենսգրքի 359-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինները կարող են ընդունել ապրանքների դասակարգման, ծագման երկրի, մաքսային արժեքի որոշման մեթոդի վերաբերյալ նախնական որոշումներ.
4. Մաքսային մարմինները սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթ իրականացնելիս առաջնորդվում են տվյալ գործառույթի ոլորտը կարգավորող օրենսդրությամբ.
5. Սահմանային վերահսկողության կամ սահմանային հսկողության այլ գործառույթ մաքսային մարմինն իրականացնում է գործառույթի ոլորտը կարգավորող օրենքով ուղղակի նախատեսված լինելու դեպքում.
6. Մաքսային մարմինները սույն հոդվածով նախատեսված գործառույթն իրականացնում են մաքսային մարմնի անունից.
7. Սույն հոդվածով նախատեսված գործառույթի իրականացմանն առնչվող առանձին հարցեր կարող են կարգավորվել Կառավարության որոշմամբ: