FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  30.3

Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթն անվավեր ճանաչելու հիմքերը.
1. Փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթն անվավեր են ճանաչվում հետևյալ հիմքերի առկայության դեպքում.
    1) լրացել է փաստաթղթի վավերականության ժամկետը.
    2) ապաստանի տրամադրման կամ փախստականի ճանաչման վերաբերյալ որոշումը սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով չեղյալ է հայտարարվել կամ դադարեցնելու մասին վերջնական որոշում է կայացվել.
    3) անձը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր.
    4) փաստաթուղթը կորել է.
    5) փաստաթուղթը փոխանակվել է սույն օրենքով սահմանված կարգով.
    6) փաստաթուղթը կեղծվել է.
    7) փաստաթուղթը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.
    8) անձը փաստաթուղթը չի վերցրել այն ստանալու մասին դիմում տալու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում.
    9) անձը մահացել է.
2. Փախստականի նույնականացման քարտը կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կորցրած անձն այդ մասին հայտնում է Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին՝ փախստականի նույնականացման նոր քարտ կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար: Նույնականացման քարտի կորստյան դեպքում, ինչպես նաև վավերականության ժամկետը լրացած՝ փախստականի նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձին, իր ցանկությամբ, մինչև փախստականի նոր նույնականացման քարտի տրամադրումը տրվում է ժամանակավոր վկայական, որի ձևը և տրամադրման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ.
3. Եթե օտարերկրյա պետությունում գտնվող անձը կորցրել է իր կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, կամ այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, ապա օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը անձին տրամադրում է Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք վերապահող փաստաթուղթ` վերադարձի վկայական:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

article  30.3

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը համարվում են անվավեր, իսկ 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում անվավեր են ճանաչվում Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի որոշմամբ.
5. Մահացած փախստականի նույնականացման քարտը և կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը հանձնվում են մահվան պետական գրանցումն իրականացնող մարմին: