FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  123

Հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ անցկացնելու կարգը.
1. Հերթական նստաշրջանի` նիստերի շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով կարող են անցկացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ.
2. Հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկման անցկացման մասին պատգամավորների պահանջը ներկայացվում է գրավոր դիմումով, որտեղ նշվում են՝
    1) քննարկման թեման.
    2) պահանջը ներկայացրած պատգամավորների ներկայացուցչի անունը, ազգանունը.
3. Եթե դիմումը սույն հոդվածի պահանջներին՝
    1) չի համապատասխանում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Ազգային ժողովի նախագահը վերադարձնում է դիմումը՝ նշելով պատճառների մասին.
    2) համապատասխանում է, ապա հարցը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով քննարկվում է Ազգային ժողովի նիստում.
4. Կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում գումարվող յուրաքանչյուր հերթական նիստերի երեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում կարող է անցկացվել մեկ քննարկում: Քննարկումը կարող է առաջիկա հերթական նիստերում անցկացվել, եթե դիմումն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվել այդ նիստերից առնվազն մեկ շաբաթ առաջ: Եթե այդ ժամկետում ներկայացվել է մեկից ավելի դիմում, ապա առաջիկա հերթական նիստերում անցկացվում է այն քննարկումը, որի դիմումն ավելի շուտ է ներկայացվել.
5. Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս պահանջը ներկայացրած պատգամավորների ներկայացուցիչը.
6. Հիմնական զեկուցողը կարող է իր եզրափակիչ ելույթում առաջարկել ընդունել Ազգային ժողովի ուղերձ կամ հայտարարություն, որը քվեարկության է դրվում առանց քննարկման: Եթե ուղերձ կամ հայտարարություն չի ընդունվում, կամ այդպիսի առաջարկ չի արվում, ապա հարցի քննարկումը համարվում է ավարտված.
7. Հարցի քննարկման տևողությունը 90 րոպե է: