Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 47 Անձի, գույքի և փաստաթղթերի հետախուզումը. 1. Հարկադիր կատարողն իր որոշմամբ հայտարարում է անձի հետախուզում այդ անձի ներկայությունն ապահովելու և անհրաժեշտության դեպքում նրան ուղղված փաստաթղթեր հանձնելու նպատակով, եթե՝ 1) դա նախատեսված է կատարման ենթակա ակտով. 2) պարտապանը փաստացի չի ստացել սույն օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հայտարարագիր ներկայացնելու մասին ծանուցումը կամ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գույքի հասանելիությունն ապահովելու մասին գրավոր պահանջը. 3) ոչ դրամական պահանջ սահմանող կատարման ենթակա ակտը հնարավոր չէ կատարել առանց պարտապանի կամ իրավասու անձի անձնական մասնակցության, և անհայտ է նրանց գտնվելու վայրը. 2. Հարկադիր կատարողն իր որոշմամբ հայտարարում է պարտապանի գույքի և փաստաթղթերի հետախուզում դրանց գտնվելու վայրը պարզելու նպատակով, եթե դա նախատեսված է կատարման ենթակա ակտով, կամ անհայտ է կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման համար անհրաժեշտ գույքի գտնվելու վայրը. 3. Անձի և տրանսպորտային միջոցների հետախուզումը հարկադիր կատարողի որոշման հիման վրա իրականացնում է ոստիկանությունը. 4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված որոշման կայացմանը զուգահեռ՝ հարկադիր կատարողը կարող է անձի, գույքի և փաստաթղթերի հետախուզումն իրականացնելու համար ներգրավել անձանց, որոնք ունեն համապատասխան գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա). 5. Հարկադիր կատարողը կարող է գույքի և փաստաթղթերի հետախուզման մասին որոշումը հանձնել այն անձանց, որոնց տիրապետության տակ կարող են գտնվել հետախուզվող գույքը կամ փաստաթղթերը։ Հետախուզվող գույքը կամ փաստաթղթերը տիրապետող անձինք պարտավոր են դրանց առկայության և կազմի վերաբերյալ տեղեկություններ հայտնել հարկադիր կատարողին. 6. Անձի հետախուզումը հարկադիր կատարողի որոշմամբ դադարեցվում է, եթե հետախուզվող անձը ներկայանում է հարկադիր կատարողին և ստանում իրեն հանձնման ենթակա փաստաթղթերը. 7. Գույքի և փաստաթղթերի հետախուզումը հարկադիր կատարողի որոշմամբ դադարեցվում է դրանց գտնվելու վայրը պարզելու դեպքում. 8. Անձի, գույքի և փաստաթղթերի հետախուզումը հարկադիր կատարողի որոշմամբ դադարեցվում է նաև այն դեպքերում, երբ վերացել են հետախուզման հիմքերը։ |