FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

article  6

Գրադարանների տեսակները.
1. Գրադարանային համակարգը ներառում է բոլոր գրադարանները` ըստ սեփականության ձևի, տարածքային բաժանման և բնույթի.
    1) ըստ սեփականության ձևի` գրադարանները լինում են`
    ա. պետական գրադարաններ` հիմնադրված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից,
    բ. համայնքային գրադարաններ` հիմնադրված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից,
    գ. ոչ պետական գրադարաններ` հիմնադրված ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև քաղաքական, կրոնական և հասարակական կազմակերպությունների կողմից.
    2) ըստ տարածքային բաժանման` գրադարանները լինում են`
    ա. հանրապետական` այդ թվում՝ ազգային համապարփակ, հատուկ և մասնագիտացված գրադարաններ, որոնք ամբողջացնում են գիտության, տեխնիկայի կամ արվեստի որևէ ճյուղի տեղեկատվական պաշարները,
    բ. մարզային` ապահովում է մարզի բնակչության գրադարանային-տեղեկատվական մատչելիությունը, համալրում է գրադարանային տեղեկույթի էլեկտրոնային շտեմարանը, օգտվում է ցանցի հնարավորություններից, ապահովում է մարզի կազմակերպությունների գրադարանային ծառայության մեթոդական, մասնագիտական և տեղեկատվական ծառայությունը,
    գ. համայնքային` ապահովում է համայնքի բնակչության գրադարանային-տեղեկատվական մատչելիությունը, համալրում է գրադարանային հավաքածուն հանրապետական, մարզային, տեղական տեղեկույթ կրող համապատասխան նյութական կրիչով, ինչպես նաև էլեկտրոնային շտեմարանի միջոցով իրականացնում է դրանց պահպանումը.
    3) ըստ բնույթի` գրադարանները լինում են`
    ա. մասնագիտացված` իրականացնում են գիտության և մշակույթի որևէ ճյուղի ազգային և օտարերկրյա տպագիր արտադրանքի ու տեղեկատվական պաշարների համակարգված համալրումը, պահպանումը, մատչելիության ապահովմանն ուղղված ծառայությունների մատուցումը,
    բ. կրթական` գործում են ուսումնական հաստատությունների կառուցվածքում և, դրանց բնույթին համապատասխան, ձևավորում են հավաքածուներ, մասնակցում ուսումնական ու գիտահետազոտական գործընթացներին, ապահովում են դասախոսների, ուսանողների, գիտական աշխատողների, մասնագետների և այլ անձանց գրադարանային-տեղեկատվական սպասարկումը,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

article  6

գ. այլ գրադարաններ` հասարակական, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց հիմնադրած միջազգային կազմակերպությունների, թանգարանների, արխիվների, հրատարակչությունների, առողջապահական կազմակերպությունների, եկեղեցիների, ազատազրկման վայրերի և հատուկ փաստաթղթերի հետ աշխատող գրադարաններ.
2. Համայնքի մշակութային կյանքն ակտիվացնելու, հանրային ընթերցանության, գեղագիտական և մշակութային կրթությունը զարգացնելու, համայնքի բնակչության որակյալ ու բովանդակալից կյանքը կազմակերպելու նպատակով կարող են ստեղծվել մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոններ, կամ նպատակին միտված ծառայությունները կենտրոնացվել համայնքում առկա մշակութային կամ ուսումնական հաստատություններում։