FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  135

Հակընդդեմ ապահովումը.
1. Գործին մասնակցող անձը, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոց, կարող է միջնորդություն ներկայացնել իր հնարավոր վնասների հատուցման համար հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձից ապահովում (հակընդդեմ ապահովում) պահանջելու վերաբերյալ.
2. Հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է դատական նիստում.
3. Հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքներով դատական ակտը պետք է կայացվի միջնորդությունն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում.
4. Հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման.
5. Հակընդդեմ ապահովման միջնորդությունը բավարարվելու դեպքում հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձը պարտավոր է հակընդդեմ ապահովման գումարը փոխանցել դատարանի դեպոզիտ այդ մասին որոշումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում և դատարան ներկայացնել փոխանցման փաստը հավաստող ապացույց.
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունը չկատարվելու դեպքում դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ, առանց դատական նիստ հրավիրելու, եռօրյա ժամկետում որոշում է կայացնում հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին: Հայցագնի չափով գույքի վրա արգելանք դնելու մասին հայցի ապահովման միջոց կիրառված լինելու դեպքում դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կայացնում է հայցի ապահովման միջոցը մասնակի վերացնելու մասին որոշում՝ հակընդդեմ ապահովման չվճարված գումարի չափով.
7. Հայցն ամբողջությամբ բավարարելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը հակընդդեմ ապահովում տրամադրած անձի միջնորդության հիման վրա որոշում է կայացնում հակընդդեմ ապահովման գումարը նրան վերադարձնելու մասին:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  135

8. Հայցը մասնակի կամ ամբողջությամբ մերժելու, գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամիսը լրանալուց հետո դատարանը հակընդդեմ ապահովում տրամադրած անձի միջնորդության հիման վրա որոշում է կայացնում հակընդդեմ ապահովման գումարը նրան վերադարձնելու մասին.
9. Եթե հարուցվել է հայցի ապահովման հետ կապված վնասների հատուցման պահանջի մասին հայց, ապա հակընդդեմ ապահովում տրամադրած անձի միջնորդությունը ենթակա է բավարարման՝ ներկայացված հայցադիմումում նշված հայցագինը գերազանցող գումարի մասով: