FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  27

Օգուտի չափի և փոխհատուցելի լրավճարի չափի հաշվարկը.
1. Լիազոր մարմինը լրավճար ստացողին հասած օգուտի հաշվարկը կատարում է՝ ելնելով հետևյալ սկզբունքներից.
    1) կառավարության կողմից կանոնադրական կապիտալի տրամադրումն օգուտ է տալիս, եթե այն անհամատեղելի է արտահանման երկրի տարածքում մասնավոր ներդրողների սովորական ներդրումային գործելակերպի (ներառյալ՝ ռիսկային կապիտալի տրամադրումը) հետ.
    2) կառավարության տրամադրած վարկն օգուտ է տալիս, եթե կառավարությունից ստացվող վարկերի դիմաց կազմակերպության կողմից կատարվող վճարի չափը տարբերվում է այն վճարի չափից, որը կազմակերպությունը կվճարեր շուկայում համարժեք առևտրային վարկի ձեռքբերման դեպքում: Այս դեպքում օգուտի չափը հավասար է նշված երկու վճարների չափերի տարբերությանը.
    3) կառավարության տրամադրած վարկային երաշխիքն օգուտ է տալիս, եթե կառավարությունից ստացվող վարկային երաշխիքի առկայության դեպքում ձեռնարկության կողմից այդ վարկի դիմաց կատարվող վճարի չափը տարբերվում է այն վճարի չափից, որը ձեռնարկությունը կվճարեր շուկայում համարժեք առևտրային վարկի ձեռքբերման դեպքում՝ առանց կառավարության երաշխիքի: Այս դեպքում օգուտի չափը հավասար է նշված երկու վճարների չափերի տարբերությանը՝ հաշվի առնելով այլ գանձումների միջև եղած տարբերությունները.
    4) կառավարության կողմից ապրանքների կամ ծառայությունների տրամադրումը կամ գնումն օգուտ է տալիս, եթե ապրանքներն ու ծառայությունները տրամադրված են համարժեքից փոքր վճարման դիմաց, կամ գնումը կատարված է համարժեքից մեծ վճարման դիմաց: Վճարման համարժեքությունը որոշվում է՝ ելնելով գնման կամ վաճառքի գործարքի իրականացման երկրում տվյալ ապրանքի կամ ծառայության շուկայում իշխող պայմաններից, ներառյալ՝ գինը, որակը, մատչելիությունը, շուկայում իրացվելիությունը, տեղափոխման հարցերը և գնման կամ վաճառքի հետ կապված այլ պայմաններ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  27

2. Փոխհատուցելի լրավճարի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու համար արտահանվող լրավճարված ապրանքի յուրաքանչյուր միավորի համար: Այդ չափի որոշման համար ընդհանուր լրավճարից նվազեցվում են լրավճար ստանալու համար ներկայացվող հայտի դիմաց գանձվող վճարումները կամ դրանց հետ կապված ցանկացած այլ ծախսեր, ինչպես նաև արտահանման հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ, որոնք կիրառվում են արտահանող երկրից լրավճարված ապրանքի արտահանման նկատմամբ՝ լրավճարի փոխհատուցման նպատակով.
3. Եթե լրավճարը չի տրամադրվել՝ ելնելով արտադրված, արտահանված կամ փոխադրված ապրանքի քանակից, ապա փոխհատուցելի լրավճարի չափը որոշվում է լրավճարի ամբողջ արժեքը համապատասխանաբար բաշխելով ուսումնասիրման ենթակա ժամանակահատվածում տվյալ ապրանքի արտադրության, վաճառքի կամ արտահանման քանակի վրա.
4. Եթե լրավճարը կապված է հիմնական միջոցների ձեռքբերման կամ դրանց հետագա ձեռքբերման հետ, ապա փոխհատուցելի լրավճարի չափը հաշվարկվում է՝ լրավճարը բաշխելով տվյալ արդյունաբերական ճյուղում այդ հիմնական միջոցի մաշվածության ժամանակահատվածի վրա: Այս կերպ հաշվարկված ուսումնասիրման ենթակա ժամանակահատվածին վերագրվող լրավճարի չափը, ներառյալ՝ այդ ժամանակահատվածից առաջ ձեռք բերված հիմնական միջոցներից ստացված չափը, բաշխվում է համաձայն սույն հոդվածի երրորդ մասի: Եթե հիմնական միջոցը մաշվող չէ, լրավճարը գնահատվում է որպես անտոկոս վարկ, որի նկատմամբ կիրառվում է սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետի դրույթը.
5. Եթե լրավճարը կապված չէ հիմնական միջոցների ձեռքբերման հետ, ապա ուսումնասիրման ենթակա ժամանակահատվածի ընթացքում ստացված օգուտի չափը վերագրվում է այդ ժամանակահատվածին և բաշխվում է համաձայն սույն հոդվածի 3-րդ մասի, եթե չկան մեկ այլ ժամանակահատվածի վերագրելու համար բավարար հիմքեր: