FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  27

Հիմնադրամի ստեղծումը.
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ երկու շաբաթվա ընթացքում, Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է Հիմնադրամ ստեղծելու մասին որոշում, հաստատում է Հիմնադրամի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովում Հիմնադրամի պետական գրանցումը.
2. Հիմնադրամի պետական գրանցման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պետական մարմինները և հասարակական կազմակերպությունները նշանակում են Խորհրդի իրենց անդամներին.
3. Եթե Հիմնադրամի պետական գրանցումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված հասարակական կազմակերպությունները չեն նշանակում Խորհրդի կազմում իրենց անդամներին կամ դրանցից մեկին, ապա չնշանակված անդամներին (անդամին) սույն մասում նշված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, նշանակում են Խորհրդի՝ սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված անդամները.
4. Խորհրդի բոլոր անդամներին նշանակելուց հետո՝ երկու շաբաթվա ընթացքում`
    1) ընտրվում է Խորհրդի նախագահը.
    2) ընդունվում են այն բոլոր իրավական ակտերը, որոնք, սույն օրենքի համաձայն, ենթակա են ընդունման Խորհրդի կողմից.
    3) կատարվում են Հիմնադրամի բոլոր այն պաշտոնատար անձանց նշանակումները, և ձևավորվում են Հիմնադրամի բոլոր այն մարմինները, որոնց նշանակումը կամ ձևավորումը, սույն օրենքի համաձայն, վերապահված է Խորհրդի իրավասությանը.
5. Հիմնադրամի պետական գրանցումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Կենտրոնական բանկը Հիմնադրամի անունով բացում է Հիմնադրամի՝ սույն օրենքով սահմանված բանկային հաշիվները և Հիմնադրամ փոխանցում սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված գումարը: