Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 Սույն բաժնի կիրառման շրջանակը. 1. Սույն բաժինը չի տարածվում՝ 1) անհատույց առաջարկվող կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի վրա․ 2) այն կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի վրա, որոնք ավտոմատ կերպով ստեղծվում են որպես պարգևատրում ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար․ 3) այն սպառողական թոքենների հրապարակային առաջարկի վրա, որոնք ձեռք բերողն իրավունք ունի օգտագործելու գոյություն ունեցող որևէ ապրանք կամ ծառայությունը ձեռք բերելու կամ դրանցից օգտվելու համար․ 4) այն կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի վրա, որոնք ձեռք բերողն իրավունք ունի օգտագործելու միայն թողարկողի հետ պայմանագրային հարաբերության մեջ գտնվող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց խմբի կողմից առաջարկվող ապրանքներից կամ ծառայություններից օգտվելու համար. 2. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով կրիպտոակտիվները չեն համարվում անհատույց առաջարկվող, եթե կրիպտոակտիվներ ձեռք բերողը տվյալ կրիպտոակտիվի դիմաց պարտավորվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված անձնական տվյալ տրամադրել թողարկողին, կամ թողարկողը կրիպտոակտիվներ ձեռք բերողից ստանում է որևէ վճար, դրամական կամ ոչ դրամական փոխհատուցում տվյալ կրիպտոակտիվի փոխանցման դիմաց. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված բացառությունները չեն կիրառվում, երբ թողարկողը հայտարարում է տվյալ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցելու իր մտադրության մասին. 4. Եթե կրիպտոակտիվների հրապարակային առաջարկն իրականացնում է թողարկողից տարբեր այլ անձ, ապա սույն բաժնի դրույթները, որոնք վերաբերում են թողարկողին, տարածվում են տվյալ անձի վրա, եթե սույն բաժնով այլ բան սահմանված չէ. 5. Սույն բաժինը տարածվում է ակտիվին կցված թոքենների վրա՝ հաշվի առնելով սույն օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասը. 6. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված կրիպտոակտիվների հրապարակային առք ու վաճառքի գործարքները կարող են իրականացվել միայն կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող անձանց միջոցով (հետ)։ |