FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  120

Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելը.
1. Կանոնակարգի 36-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետներում գումարվող յուրաքանչյուր հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին հիմնական նիստում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին.
2. Հարցերից յուրաքանչյուրը պետք է վերաբերի Կառավարության մեկ անդամի իրավասությանը վերապահված ոլորտին.
3. Հարցերը տրվում են Կանոնակարգ 57-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված կարգով՝ ըստ հերթագրման հաջորդականության.
4. Պատգամավորների հարցերի կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չի ընդունում.
5. Նիստն ավարտվում է հերթագրված վերջին պատգամավորի հարցին պատասխանելուց հետո: