FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  4

Մեծությունների միավորները.
1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են Չափի և կշռի միջազգային համաժողովի կողմից ընդունված և օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության կողմից երաշխավորված միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի մեծությունների միավորները և չափումների սանդղակները.
2. Սույն հոդվածի առաջին մասով երաշխավորված մեծությունների միավորների հետ համահավասար կարող են կիրառվել մեծությունների արտահամակարգային միավորները` հարաբերակցված միջազգային համակարգի միավորների հետ.
3. Հայաստանի Հանրապետությունում կարող են կիրառվել համընդհանուր ընդունված հատուկ միավորներ, որոնք անհրաժեշտ են`
    1) միջազգային առևտրի համար.
    2) օդային և ծովային նավագնացության, առողջապահության, ռազմական նպատակների և անվտանգության համար.
4. Մեծությունների միավորների, չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևը և կիրառման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
5. Առևտրում, գովազդում, հրատարակություններում, դասագրքերում արգելվում է կիրառել թույլատրված միավորներից տարբեր միավորներ: