FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  127

Իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցները նշանակելիս հաշվի առնվող հանգամանքները.
1. Իրավաբանական անձի նկատմամբ նշանակվող քրեաիրավական ներգործության միջոցի տեսակն ու չափը որոշելիս հաշվի են առնվում կատարված հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, հանցագործությամբ պատճառված վնասի բնույթն ու չափը, հանցագործությանը նպաստող պատճառներն ու պայմանները, հանցագործության հետևանքների չեզոքացմանն ուղղված իրավաբանական անձի ձեռնարկած միջոցները, սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց գործողությունները, իրավաբանական անձի բարեխիղճ մասնակիցների, բաժնետերերի կամ փայատերերի օրինական շահերը, որոնք չգիտեին և չէին կարող իմանալ կատարվող կամ կատարված հանցանքի մասին, իրավաբանական անձը բնութագրող հանգամանքները, այդ թվում` ֆինանսական շուկայում ունեցած դերը, ինչպես նաև դատվածությունը.
2. Եթե իրավաբանական անձի նկատմամբ նույն փաստի առթիվ նախկինում արդեն իսկ կիրառված է եղել գույքային բնույթի ոչ քրեաիրավական ներգործության միջոց, ապա տուգանքի նշանակման հարցը լուծելիս դատարանը հաշվի է առնում դրա բնույթն ու խստության աստիճանը.
3. Քրեաիրավական ներգործության միջոցները ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ նշանակելիս դատարանը ֆինանսական համակարգի կայունության և ֆինանսական գործունեության ապահովման ռիսկերի գնահատման համար հաշվի է առնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի՝ քրեաիրավական ներգործության տվյալ միջոցի կիրառման և դրա հետևանքների մասին տրամադրած կարծիքը: