Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 11 Արտադրանքի տեխնիկական հատկորոշումները. 1. Պահպանվող աշխարհագրական նշման կամ պահպանվող ծագման տեղանվան նկատմամբ իրավունքի ձեռքբերման կամ որպես երաշխավորված ավանդական արտադրանք ճանաչվելու համար արտադրանքը պետք է համապատասխանի, սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, իրավասու մարմնի հաստատած արտադրանքի տեխնիկական հատկորոշումներին. 2. Աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան տեխնիկական հատկորոշումները պետք է պարունակեն՝ 1) աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունը, որի համար հայտարկվում է պահպանությունը. 2) արտադրանքի (անհրաժեշտության դեպքում նաև՝ հումքի) անվանումը և նկարագրությունը, ինչպես նաև արտադրանքի ֆիզիկաքիմիական, մանրէաբանական և (կամ) օրգանոլեպտիկ հիմնական բնութագրերը. 3) աշխարհագրական գոտու սահմանների նշումը և անհրաժեշտության դեպքում նշումները, որոնք հավաստում են սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմանների պահպանված լինելը. 4) նշումներ, որոնք ապացուցում են ապրանքի ծագումը տվյալ աշխարհագրական գոտուց սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կամ, ըստ անհրաժեշտության, 2-րդ, 6-րդ, 7-րդ կամ 9-րդ մասին համապատասխան. 5) արտադրանքի ստացման եղանակի և անհրաժեշտության դեպքում արտադրանքի ստացման համար տեղական բարեխիղճ և մշտապես օգտագործվող եղանակների նկարագրությունը, ինչպես նաև փաթեթավորմանը վերաբերող պահանջների նկարագրությունը, եթե հայտատուն նշում և հիմնավորում է արտադրանքը տվյալ աշխարհագրական գոտում փաթեթավորելու անհրաժեշտությունը` որակի պահպանման կամ ծագման երաշխավորման կամ հսկողության ապահովման նպատակով. 6) նշումներ, որոնք հիմնավորում են արտադրանքի բնութագրերի և որակի կապը աշխարհագրական միջավայրի հետ կամ անհրաժեշտության դեպքում արտադրանքի բնորոշ հատկությունների, համբավի կամ այլ առանձնահատկությունների կապը դրա աշխարհագրական ծագման հետ. 7) տեխնիկական հատկորոշումների դրույթների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորություն ունեցող մարմինների անվանումները, հասցեները, ինչպես նաև դրանց պարտավորությունների ճշգրտումը. 8) տվյալ արտադրանքի մակնշման հատուկ պահանջները. 9) այլ հնարավոր հատկորոշումներ, որոնք, գործող օրենսդրության համաձայն, պետք է պահպանվեն։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 11 3. Երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումները պետք է պարունակեն՝ 1) երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը. 2) արտադրանքի նկարագրությունը՝ դրա ֆիզիկաքիմիական, մանրէաբանական կամ օրգանոլեպտիկ հատկությունների նշմամբ. 3) արտադրության եղանակի նկարագրությունը, որը կիրառվում է արտադրողների կողմից, ներառյալ` անհրաժեշտության դեպքում արտադրանքի սկզբնական հումքի բնույթի և բնութագրերի կամ օգտագործվող բաղադրամասերի և պատրաստման մեթոդների նկարագրությունը. 4) արտադրանքի յուրահատկությունը որոշող հիմնական տարրերը. 5) էական տարրերը, որոնք պայմանավորում են արտադրանքի ավանդական լինելը. 6) արտադրանքի յուրահատկության նվազագույն պահանջները և գնահատման գործընթացի նկարագրությունը։ |