Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 160 Պատիժ կատարող հիմնարկների և մարմինների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքների լուծման կարգը դատարանում. 1. Այն դեպքում, երբ պատիժ կատարող հիմնարկների և մարմինների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 123-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ապա դատարանը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վերադարձնելու մասին՝ տրամադրելով եռօրյա ժամկետ բողոքի թերությունները շտկելու և կրկին ներկայացնելու համար: Թերությունները շտկելու և կրկին ներկայացնելու դեպքում բողոքը ներկայացված է համարվում դրա սկզբնական ներկայացման օրը. 2. Այն դեպքում, երբ բողոքը ներկայացվել է սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգի խախտմամբ, կամ երբ վերադարձված բողոքը չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 123-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ապա դատարանը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում դատական վարույթի հարուցումը մերժելու մասին. 3. Եթե ներկայացված բողոքում առերևույթ հիմնավորվել է, որ առկա է անձի կյանքին սպառնացող վտանգ, կամ նա ենթարկվել է խոշտանգման, վատ վերաբերմունքի այլ դրսևորման, ապա դատարանը բողոքը քննում և որոշում է կայացնում դատական վարույթ հարուցելու պահից 24 ժամվա ընթացքում. 4. Քննարկելով ներկայացված բողոքը՝ դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը. 1) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու մասին. 2) բողոքը մերժելու մասին. 5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված որոշումը կայացնելիս դատարանը հաստատում է դատապարտյալի իրավունքների և օրինական շահերի խախտման փաստը և 1) խախտման փաստի կապակցությամբ իրավական ընթացակարգ սկսելու նպատակով դիմում է իրավասու մարմիններ կամ պաշտոնատար անձանց կամ 2) իրավասու մարմիններին պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել դատապարտյալի իրավունքների խախտումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ. 6. Բողոքի քննության ընթացքում ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իրավասու է կայացնելու որոշում` առանձին դատական ակտի տեսքով, դրանք պահանջելով այն անձանցից, որոնց ազդեցության ոլորտում են դրանք կամ պետք է լինեն` սահմանելով ժամկետ դրանք դատարան ներկայացնելու համար։ |
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 160 7. Բողոքի քննության արդյունքով կայացված որոշման պատճենը սույն օրենսգրքի 156-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում հանձնվում կամ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, բողոքարկվող որոշումը կայացրած կամ վիճարկվող գործողությունը (անգործությունը) իրականացրած պաշտոնատար անձին, նրա վերադաս մարմնին և դատախազին. 8. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում բողոքարկված որոշումը կայացրած կամ վիճարկվող գործողությունն իրականացրած կամ անգործությունը թույլ տված պաշտոնատար անձն անհապաղ միջոցներ է ձեռնարկում դատարանի հաստատած՝ դատապարտյալի իրավունքների և օրինական շահերի խախտումը վերացնելու ուղղությամբ և եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում որոշումը կայացրած դատարանին: |