FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  12

Քննչական կոմիտեի նախագահը.
1. Քննչական կոմիտեի նախագահը ղեկավարում և վերահսկում է քննչական կոմիտեի գործունեությունը և պատասխանատու է քննչական կոմիտեի լիազորությունների իրականացման համար.
2. Քննչական կոմիտեի նախագահը՝
    1) սահմանում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից նախաքննության արդյունավետության, այդ թվում՝ դրա պատշաճ կազմակերպման ուղեցույցները և ապահովում դրանց իրականացման նկատմամբ վերահսկողությունը.
    2) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջև.
    3) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր (որոշումներ, հրամաններ, հանձնարարականներ).
    4) ներկայացնում է քննչական կոմիտեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ հարաբերություններում.
    5) հաստատում է քննչական կոմիտեի կառուցվածքը, հաստիքացուցակը և կանոնադրությունը.
    6) խրախուսում և կարգապահական պատասխանատվության է ենթարկում քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, պարգևատրում է քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց.
6.1) դիմում է գլխավոր դատախազին` դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ.
    7) քննչական կոմիտեի խնդիրների իրականացման, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծում է խորհրդակցական մարմիններ՝ սահմանելով դրանց գործունեության կարգը.
    8) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ: