Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 68.1 Մակերևութային ջրային մարմինների որակի նորմերը. 1. Մակերևութային ջրային մարմինների վատ, անբավարար, միջակ, լավ և գերազանց կարգավիճակների ջրի որակի նորմերը ներառում են ֆիզիկաքիմիական, կենսաբանական, հիդրոմորֆոլոգիական տարրեր: Մակերևութային ջրային մարմինների կարգավիճակների ջրի որակի նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 2. Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը մշակում է միջոցառումներ առաջնային աղտոտիչներով մակերևութային ջրային մարմնի աղտոտումը վերացնելու, իսկ մյուս աղտոտիչներով՝ կրճատելու ուղղությամբ. 3. Մակերևութային ջրային մարմինների որակի նորմերը սահմանելիս հաշվի են առնվում ջրային ռեսուրսների էկոլոգիական հավասարակշռված վիճակի ապահովումն ու որակի բարելավումը, այդ թվում՝ ջրային ռեսուրսի ինքնամաքրման կարողությունը, և հիմք են ընդունվում ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման ժամանակ ջրի որակի մասով որոշումներ կայացնելիս. 4. Գետի ինքնամաքրման կարողության գնահատման մեթոդը և կիրարկման մեխանիզմները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ |