FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  78

Հայցադիմումը վարույթ ընդունելը.
1. Հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը դատավորը լուծում է միանձնյա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։ Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին վարչական դատարանը կայացնում է որոշում.
2. Վարչական դատարանը պարտավոր է հայցադիմումն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարույթ ընդունել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն սույն օրենսգրքի 79-81-րդ հոդվածներով սահմանված՝ հայցադիմումը վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու կամ այն վերահասցեագրելու հիմքերը.
3. Հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս վարչական դատարանն անդրադառնում է նաև փաստաթղթերին ծանոթանալու նպատակով դրանք վարչական դատարանում դեպոնացնելու վերաբերյալ կողմի միջնորդությանը և այն անհիմն համարելու դեպքում կարող է կայացնել սույն օրենսգրքի 79-րդ հոդվածով նախատեսված որոշումը.
4. Վարչական դատարանը հայցադիմումն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, հայցադիմումի ընդունումը չմերժելու, հայցադիմումը չվերադարձնելու կամ չվերահասցեագրելու դեպքում կայացնում է այն վարույթ ընդունելու մասին որոշում.
5. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վարչական դատարանն այդ որոշումը ուղարկում է դատավարության մասնակիցներին.
6. Վարչական դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը պատասխանողին ուղարկելու հետ միաժամանակ վերջինիս նախազգուշացնում է հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և չներկայացնելու իրավական հետևանքների մասին.
7. Վարչական դատարանն իրավունք չունի չընդունելու հայցադիմումը վարույթ սոսկ ձևական սխալների հիմքով։