FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  24

Ընդհանուր ժողովի իրավասությունները.
1. Ընդհանուր ժողովը Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է.
2. Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասություններն են՝
    1) Ընկերության կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների և լրացումների կատարումը, բացառությամբ կանոնադրական կապիտալի ավելացման դեպքերի, եթե դրա մասին որոշման ընդունումը կանոնադրությամբ վերապահված է խորհրդին.
    2) Ընկերության վերակազմակերպումը.
    3) Ընկերության լուծարումը.
    4) ամփոփ, միջանկյալ և լուծարման հաշվեկշիռների հաստատումը, լուծարային հանձնաժողովի նշանակումը.
    5) խորհրդի քանակական կազմի հաստատումը, դրա անդամների ընտրությունը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Ընդ որում, խորհրդի քանակական կազմի հաստատման և դրա անդամների ընտրության հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ընդհանուր ժողովներում: Խորհրդի անդամների ընտրության հարցն արտահերթ ընդհանուր ժողովում կարող է քննարկվել, եթե վերջինս որոշում է ընդունել խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին.
    6) խորհրդի ներկայացմամբ՝ Ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձի հաստատումը.
    7) Ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունների, շահույթների և վնասների բաշխման հաստատումը, տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և տարեկան շահութաբաժինների չափի հաստատումը.
    8) հաշվիչ հանձնաժողովի ձևավորումը.
    9) բաժնետոմսերի համախմբումն ու բաժանումը.
    10) խորհրդի անդամների վարձատրության կամ փոխհատուցման չափի սահմանումը.
    11) օրենքով նախատեսված դեպքերում բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունքը չկիրառելու մասին որոշման ընդունումը.
    12) ընդհանուր ժողովի վարման կարգի հաստատումը.
    13) դուստր կամ կախյալ ընկերությունների ստեղծումը.
    14) դուստր կամ կախյալ ընկերություններին մասնակցությունը.
    15) հասարակական կազմակերպության հիմնադիր հանդես գալը.
    16) հասարակական կազմակերպությանը մասնակցությունը.
    17) օրենքով նախատեսված այլ հարցերով որոշումների ընդունումը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  24

3. Սույն հոդվածի 2-րդ մասում թվարկված հարցերով որոշումների ընդունումը վերապահվում է ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը և չի կարող փոխանցվել կառավարման այլ մարմիններին կամ անձանց, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-16-րդ կետերում թվարկված հարցերի և Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման հարցի, որոնցով որոշումների ընդունումը Ընկերության կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է փոխանցվել խորհրդին: