Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ, ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 52 Պատոնատար անձանց և ծառայողների արտոնությունները. 1. Բանկի բոլոր կառավարիչներին, տնօրեններին, տեղակալներին, պաշտոնատար անձանց և ծառայողներին, ինչպես նաև Բանկի հանձնարարություններ կատարող փորձագետներին` ա) որոնք տեղի քաղաքացիներ չեն, տրամադրվում են նույնպիսի իմունիտետներ ներգաղթի սահմանափակումներից, օտարերկրացիների գրանցման մասին պահանջներից և պետական պարհակից և նույն արտոնություններից` արժութային կանոնների բնագավառում, որոնք անդամները տրամադրում են մյուս անդամների համանման կարգի ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց և ծառայողներին. բ) տրամադրվում է նույն ռեժիմը տեղաշարժերի բնագավառում, որը անդամները տրամադրում են մյուս անդամների համանման կարգի ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց և ծառայողներին. 2. Բանկի նշված տնօրենների, տնօրենների տեղակալների, պաշտոնատար անձանց, ծառայողների և փորձագետների ամուսիններին և նրանց անմիջական խնամքի տակ գտնվողներին, որոնք ապրում են այն երկրում, որտեղ գտնվում է Բանկի շտաբ-բնակարանը, տրամադրվում է հիշյալ երկրում աշխատանքի տեղավորվելու հնարավորություն: Բանկի նշված տնօրենների, տնօրենների տեղակալների, պաշտոնատար անձանց, ծառայողների և փորձագետների ամուսիններին և նրանց անմիջական խնամքի տակ գտնվողներին, որոնք ապրում են այն երկրում, որտեղ գտնվում է բանկի որևէ գործակալություն կամ բաժանմունք, կարելիության սահմաններում, այդ երկրի օրենսդրության համապատասխան, համանման հնարավորություն է տրամադրվում այդ երկրում: Սույն կետի դրույթներն իրականացնելու համար Բանկը հատուկ համաձայնագրեր է կնքում այն երկրի հետ, որտեղ գտնվում է նրա շտաբ-բնակարանը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ երկրների հետ: |