FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  745

Շինարարական կապալի պայմանագրով պատվիրատուի լրացուցիչ պարտականությունները.
1. Պատվիրատուն պարտավոր է շինարարության համար ժամանակին հատկացնել հողամաս, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Հատկացված հողամասի մակերեսը և վիճակը պետք է համապատասխանեն շինարարական կապալի պայմանագրում նշված պայմաններին, իսկ նման պայմանների բացակայության դեպքում` ապահովեն աշխատանքները ժամանակին սկսելը, դրանց բնականոն ընթացքն ու նշված ժամկետում ավարտելը.
2. Պատվիրատուն պարտավոր է, շինարարական կապալի պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով, կապալառուի օգտագործմանը հանձնել աշխատանքների կատարման համար անհրաժեշտ շենքեր ու շինություններ, ապահովել նրա հասցեով բեռների փոխադրումը, էներգամատակարարման և ջրագծերի ժամանակավոր միացումը, ինչպես նաև մատուցել այլ ծառայություններ.
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված` պատվիրատուի մատուցած ծառայությունների վարձատրությունը կատարվում է շինարարական կապալի պայմանագրով նախատեսված դեպքերում և պայմաններում: