FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Հսկվող ապրանքների արտահանման և (կամ) հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվություն ստանալը, թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրամադրումը.
1. Հսկվող ապրանքների արտահանման կամ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվություն ստանալու համար նշված ապրանքները արտահանող և (կամ) ոչ նյութական արժեքներ փոխանցող անձը լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
    1) դիմում, որտեղ իրավաբանական անձի համար նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրերը, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, բնակության և գործունեություն իրականացնելու վայրերը, ինչպես նաև իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար` հայցվող թույլտվության տեսակը և ժամկետը, պետական գրանցման կամ հաշվառման համարը.
    3) սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի տասնմեկերորդ պարբերության պահանջներին համապատասխանող վերջնական օգտագործողի հավաստագիրը.
    4) արտահանման ենթակա հսկվող ապրանքների կամ փոխանցվող ոչ նյութական արժեքների տեխնիկական նկարագրերը.
    5) հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումը հավաստող պայմանագրի պատճենը.
    6) ապրանքի, տեղեկատվության կամ մտավոր գործունեության արդյունքի հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկին պատկանելության վերաբերյալ արտահանող սուբյեկտի գրավոր հայտարարագիրը կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փորձագիտական եզրակացությունը. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված փաստաթղթերի ներկայացման պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտական բնակության մեկնող անձանց վրա.
3. Հսկվող ապրանքների արտահանման կամ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվություն տալու կամ մերժելու որոշումն ընդունվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում: Շահագրգիռ պետական մարմինների կամ դրանցից որևէ մեկի բացասական կարծիքներին համաձայն չլինելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության տրամադրման մասին հարցը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին: Սույն դեպքում թույլտվություն տալու կամ մերժելու ժամկետը կարող է երկարաձգվել հինգ աշխատանքային օրով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

4. Թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում թույլտվություն ստացած անձը դրա մասին դիմում է ներկայացնում լիազոր մարմին՝ վճարելով թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման համար սահմանված պետական տուրքը: Լիազոր մարմինը թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակը տրամադրում է թույլտվություն ստացած անձի կողմից դիմումը ներկայացվելուց և պետական տուրքը վճարվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում.
5. Լիազոր մարմինը թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման մասին որոշման ընդունումից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ կերպով այդ մասին տեղեկացնում է դիմումատուին: Տեղեկացմամբ դիմումատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված հետևանքների մասին.
6. Դիմումատուն օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման որոշման մասին պատշաճ կերպով տեղեկացումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
7. Դիմումատուն լիազոր մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Դիմումատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման դիմումը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի՝ սույն հոդվածի 6-րդ մասում նշված ժամկետում վճարված լինելու մասին, և դիմումատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է թույլտվության իրավունքը հավաստող փաստաթուղթը, թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

8. Թույլտվությունը կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակն ուժի մեջ է մտնում թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրամադրման որոշման մասին պատշաճ կերպով տեղեկացումից հետո, իսկ դիմումատուի կողմից պետական տուրքը թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրամադրման որոշման մասին պատշաճ կերպով տեղեկացումից հետո վճարման դեպքում՝ դիմումատուի կողմից պետական տուրքը վճարվելու օրվանից: Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետում դիմումատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում լիազոր մարմնի կայացրած համապատասխան որոշումը չեղյալ է ճանաչվում: