Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 144 Անցումային և եզրափակիչ դրույթներ. 1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունիսի 1-ից. 2. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի. 3. Մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը նշանակվող՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները կազմակերպվում և անցկացվում են 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան, բացառությամբ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ ընտրելու և ընտրվելու իրավունքը սահմանող դրույթների, որը կարգավորվում է սույն օրենսգրքով սահմանված դրույթներին համապատասխան: Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Գյումրի և Վանաձոր համայնքներում անցկացվում են ավագանու ընտրություններ՝ սույն օրենսգրքով նախատեսված համամասնական ընտրակարգով, իսկ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ չեն անցկացվում: Մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը Գյումրի և Վանաձոր համայնքներում նշանակվող ավագանու ընտրությունների քվեարկությունը կազմակերպվում և անցկացվում, իսկ ընտրությունների արդյունքներն ամփոփվում են 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի՝ Երևանի ավագանու ընտրության համար սահմանված կանոնակարգումներին համապատասխան՝ ընտրատարածքային (տարածքային) ընտրական հանձնաժողովների կողմից: Մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը Գյումրու, Վանաձորի ավագանիների, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակները կազմվում են 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան, որոնցում ընդգրկվում են սույն օրենսգրքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 144 Գյումրու, Վանաձորի ավագանիների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների հավատարմագրումն իրականացվում է 2011 թվականի մայիսի 26-ի Ընտրական օրենսգրքի դրույթներին համապատասխան: Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների դիտորդներից որակավորման վկայականներ չեն պահանջվում, իսկ սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջը գործում է 2017 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է որոշում կայացնել առանձին համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունը սույն օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան կազմակերպելու և անցկացնելու մասին` որպես փորձարարական ծրագիր: Փորձարարական ծրագրի իրականացմամբ պայմանավորված՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է փոխելու տեղական ինքնակառավարման մարմնի քվեարկության օրը՝ նշանակելով նոր օր. 4. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն իրենց լիազորություններն իրականացնում են մինչև համապատասխանաբար կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների` սույն օրենսգրքով նախատեսված կարգով կազմավորումից հետո առաջին նիստի գումարման օրը: Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որևէ անդամի լիազորությունների ժամկետն ավարտվում է սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորումը, ապա այդ անդամները շարունակում են պաշտոնավարելը մինչև նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորումը. 5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է կազմավորվի մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստը կայանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորումից հետո՝ երրորդ աշխատանքային օրը` ժամը 12.00-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարվում է կազմավորված՝ հանձնաժողովի կազմի 2/3-ի ընտրվելուց հետո: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 144 6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը սահմանում է տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքները, տարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը և համարները: Տարածքային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքները և տարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը սահմանելուց հետո՝ 21-օրյա ժամկետում: Տարածքային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը. 7. Սույն օրենսգրքի 42-րդ հոդվածի 6-րդ մասն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի լիազորությունների ստանձնման պահից. 8. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև նոր Ազգային ժողովի ընտրությունը սույն օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասում որպես Ազգային ժողովի պատգամավորների մանդատների թիվ ընդունվում է 90-ը, իսկ որպես Ազգային ժողովի կուսակցության ստացած մանդատների թիվ ընդունվում է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության ստացած մանդատների թիվը. 9. Սույն օրենսգրքի 97-րդ և 98-րդ հոդվածներով սահմանված պահանջը՝ վարչապետի թեկնածուի վերաբերյալ համաձայնության գալու և ներկայացնելու վերաբերյալ, ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման պահից. 10. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև նոր Ազգային ժողովի ընտրությունն Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին: Եթե ընտրական ցուցակում այլ թեկնածու չկա, ապա մանդատը մնում է թափուր. 11. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև նոր Ազգային ժողովի ընտրությունն Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը մնում է թափուր: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 144 12. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ որոշումները գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենսգրքին. 13. 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին համապատասխան՝ ստուգարքի հիման վրա տրված ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման և դիտորդական առաքելություն իրականացնելու վկայականները համարվում են անվավեր 2016 թվականի դեկտեմբերի 31-ից. 14. Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ կուսակցության, կուսակցությունների դաշինքի և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի համապետական ընտրական ցուցակի առաջին մասում 1-ին համարից սկսած՝ ցանկացած ամբողջ թվով քառյակներում (1-4, 1-8, 1-12 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը, իսկ ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) տարածքային ընտրական ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը. 15. Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ համապետական ընտրական ցուցակի առաջին մասից մանդատից հրաժարված կամ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 20 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին մասի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 144 16. Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ մանդատից հրաժարված կամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը համապատասխան ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ այդ մասին հանձնաժողովին իրազեկելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տրվում է այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին, իսկ եթե դրա արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 20 տոկոսից, ապա տրվում է այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին, եթե կա. 17. Սույն օրենսգրքով դատավորի համար սահմանված նորմերը տարածվում են նաև սահմանադրական դատարանի անդամների վրա: |