FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

Ծառայողական քննությունը.
1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն նշանակում է ծառայողական քննություն՝ նշելով ծառայողական քննության անցկացման հիմքերը, պարզաբանման ենթակա հարցերը և անցկացման եղանակը.
2. Քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների, շահերի բախման վերաբերյալ հարցերի ուսումնասիրության համար նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովը.
3. Քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների, շահերի բախման վերաբերյալ այլ անձի դիմումի և (կամ) լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ծառայողական քննություն նշանակում է գլխավոր քարտուղարը.
4. Ծառայողական քննության անցկացման ժամանակ անհրաժեշտության դեպքում ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը, իր որոշմամբ, կարող է ներգրավել ծառայողական քննության արդյունքներով չշահագրգռված մասնագետ՝ խորհրդատվություն տրամադրելու համար.
5. Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի (քաղաքացիական ծառայողների) ծառայողական պարտականությունների կատարումը ծառայողական քննություն անցկացնելու ժամկետում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է կասեցնել` պահպանելով քաղաքացիական ծառայողի վարձատրությունը.
6. Ծառայողական քննության նյութերում հանցագործությունների և (կամ) զանցանքների հատկանիշներ հայտնաբերելու դեպքերում այդ մասին հայտնվում է համապատասխան պետական մարմիններին, և ծառայողական քննությունը կասեցվում է.
7. Ծառայողական քննության արդյունքով ծառայողական քննություն վարողը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է եզրակացություն, որն առնվազն ներառում է ծառայողական քննությամբ պարզված հանգամանքները և դրանց վերաբերյալ հետևությունները, անհրաժեշտության դեպքում` համապատասխան առաջարկություններ և դրանց վերաբերյալ հիմնավորումներ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  22

8. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եզրակացությունը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է եզրակացությունը և ընդունում համապատասխան որոշում, բացառությամբ սույն օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված դեպքերի.
9. Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանում է Կառավարությունը: