Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 20 Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը. 1. Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը հնարավոր ուժեղ երկրաշարժի տեղի, ուժի և ժամանակի որոշակի հավանականությամբ կանխատեսումն է. 2. Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով իրականացվում է ընթացիկ իրավիճակի սեյսմիկ մշտադիտարկում: Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման համար Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է սեյսմիկ դիտարկումների ազգային բազմապարամետրային ցանց. 3. Սեյսմիկ դիտարկումների ազգային բազմապարամետրային ցանցը բաղկացած է ազգային և միջազգային դիտակայաններից, որոնք կարող են ներգրավվել համաշխարհային գլոբալ ցանցերի մեջ. 4. Բնական երևույթների մասին տեղեկատվության հավաստիությունն ապահովելու և դիտարկումները խանգարումներից խուսափելու նպատակով դիտակայանների շուրջ ստեղծվում են պահպանման գոտիներ. 5. Սեյսմիկ դիտակայաններում կատարված դիտարկումների արդյունքները հաղորդվում են լիազորված մարմնի` տվյալների հավաքման կենտրոն: Սեյսմիկ վտանգի առկայության դեպքում Հատուկ սեյսմիկ իրադրության կամ Արտակարգ սեյսմիկ իրավիճակի դեպքերում լիազոր մարմինը տեղեկատվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության վարչապետին: Ընթացիկ սեյսմիկ իրավիճակի մասին տեղեկատվությունը պարբերաբար ներկայացվում է Հայաստանի Հանրապետության բնակչությանը. 6. Ցանցի ստեղծման և զարգացման, դիտարկումների իրականացման, տեղեկատվության հավաքման և հաղորդման կարգը սահմանում է լիազոր մարմինը: |