Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26 Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը. 1. Սույն օրենքի համաձայն` կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն է համարվում ոչ առևտրային իրավաբանական անձը, որի հիմնադիր է հանդիսանում ոչ պակաս, քան 20 կառավարիչ: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պետք է մշտապես ունենա կառավարիչ հանդիսացող ոչ պակաս, քան 20 անդամ: Կառավարիչը կարող է լինել միայն մեկ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ. 2. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության պետական գրանցումն իրականացնում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության պետական գրանցման համար բացի օրենքով սահմանված փաստաթղթերից ներկայացվում են նաև տեղեկություններ նրա անդամների մասին: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը պետք է ներառի «ինքնակարգավորվող կազմակերպություն» բառերը կամ «ԻԿԿ» հապավումը. 3. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պետական գրանցման պահից` 10-օրյա ժամկետում, պարտավոր է հաշվառվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում` ներկայացնելով սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված փաստաթղթերի պատճենները: Սույն մասով նախատեսված փաստաթղթերով սահմանված տվյալների փոփոխության դեպքում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն այդ մասին անհապաղ հայտնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը. 4. Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև իր կանոնադրության և կանոնների բազմակի կամ կոպիտ խախտումների համար կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է լուծարվել դատարանի որոշմամբ` շահագրգիռ անձանց դիմումով. 5. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նպատակն իր անդամների գործունեության թափանցիկությանը և արդյունավետության բարձրացմանը նպաստելն է, հավաքական շահերի պաշտպանությունը, իր անդամների վարքագծի կանոնների մշակումն ու կիրառումը սույն օրենքի 23.1-ին հոդվածով սահմանված կանոնների հիման վրա, ինչպես նաև սույն օրենքով սահմանված լիազորությունների իրագործումը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26 6. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն իրավունք ունի` ա) ներկայացնելու և պաշտպանելու կառավարիչների շահերը. բ) ընդունելու կարգեր և կանոններ մասնագիտական էթիկայի կանոնների կիրառումն ապահովելու, կառավարչի դիմումով խորհրդատվական պարզաբանում տալու կառավարիչների վարքագծի կանոնների կիրառման վերաբերյալ. գ) օրենքով սահմանված կարգով իր անդամների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և տույժեր կիրառելու. ե) իրականացնելու օրենսդրությամբ չարգելված այլ գործառնություններ և գործունեություն: |