Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 57 Համայնքի ղեկավարի տեղակալները, խորհրդականները, օգնականները, մամուլի քարտուղարը. 1. Համայնքի ղեկավարն ունի մեկ առաջին տեղակալ, որը ավագանու անդամ է: Համայնքի ղեկավարը կարող է ունենալ ևս երկու տեղակալ. 2. Համայնքի ղեկավարի առաջին տեղակալը փոխարինում է համապատասխան համայնքի ղեկավարին վերջինիս բացակայության ժամանակ. 3. Համայնքի ղեկավարի տեղակալներին համայնքի ղեկավարի ներկայացմամբ նշանակում է ավագանին՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Համայնքի ղեկավարի տեղակալի թեկնածությունը ավագանու կողմից երկու անգամ չհաստատվելու դեպքում վերջինս նշանակվում է համայնքի ղեկավարի կողմից. 4. Համայնքի ղեկավարի տեղակալներին պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը. 5. Համայնքի ղեկավարի տեղակալներն իրականացնում են համայնքապետարանի կանոնադրությամբ իրենց վերապահված գործառույթներ. 5.1. Համայնքի ղեկավարի տեղակալն օրենքով նախատեսված դեպքերում որպես համայնքի ներկայացուցիչ հանդես է գալիս դատարանում, ինչպես նաև իր իրավասության սահմաններում տալիս է դատարանում հանդես գալու լիազորագրեր. 6. Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ համայնքի ղեկավարի տեղակալները կարող են իրականացնել նաև այլ գործառույթներ. 7. Համայնքի ղեկավարի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից. 8. Համայնքի ղեկավարը կարող է ունենալ խորհրդականներ, օգնականներ և մամուլի քարտուղար. 9. Համայնքի ղեկավարի խորհրդականների և օգնականների քանակը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին. 10. Համայնքի ղեկավարի խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը: |