FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  10

Օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու կարգը.
1. Եթե Ազգային ժողովը մերժում է Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, ապա մերժումից հետո` 60 օրվա ընթացքում, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով ընտրական իրավունք ունեցող ևս 300 000 քաղաքացու միանալու դեպքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականության հաստատման համար: Օրենքի նախագծի ընդունումը համարվում է մերժված նաև Ազգային ժողովի հերթական նստաշրջանի ընթացքում, իսկ եթե նախագիծը ներկայացվել է հերթական նստաշրջանի վերջին երկու ամսվա ընթացքում, ապա ոչ ուշ, քան հաջորդ հերթական նստաշրջանի առաջին երկու ամսվա ընթացքում չընդունվելու դեպքում.
2. Հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը նախաձեռնող խմբի գրանցման պահից 90-օրյա ժամկետում սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով ընտրական իրավունք ունեցող առնվազն 350 000 քաղաքացիների միանալու դեպքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ստորագրությունների վավերականությունը հաստատելու համար.
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից քաղաքացիական նախաձեռնության մասնակիցների ստորագրությունների վավերականությունը սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով հաստատվելու դեպքում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, դիմում է Սահմանադրական դատարան՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով.
4. Սահմանադրական դատարանն օրենքի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող կամ հակասող ճանաչելու մասին որոշումն ընդունում է «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում.
5. Սահմանադրական դատարանի կողմից օրենքի նախագիծը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում նախագիծը հանրաքվեի չի դրվում: