FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  11

Դիմողին օգնություն ցուցաբերելը.
1. Եթե էլեկտրոնային դիմումը լրացված է թերի, կամ եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա գործակալությունը կամ սպասարկման կենտրոնը դիմողին գրավոր առաջարկում է համալրել այդ ցանկը՝ նշելով քաղաքացիական կացության ակտը գրանցելու կամ դրանից բխող այլ գործառույթ կատարելու համար սույն օրենքով սահմանված անհրաժեշտ տեղեկատվությունը կամ փաստաթղթերը.
2. Դիմողի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված առաջարկությունն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, նշված թերությունները չշտկելը և փաստաթղթերի ցանկը չհամալրելը հիմք են քաղաքացիական կացության ակտը գրանցելը կամ դրանից բխող այլ գործառույթ կատարելը մերժելու մասին որոշում կայացնելու համար.
3. Գործակալության և սպասարկման կենտրոնի աշխատակիցները պարտավոր են դիմողին պարզաբանումներ տալ դիմումով առաջադրվող հարցի կապակցությամբ, պահանջվող գործառույթների իրականացման հետ կապված նրանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ և օժանդակել դիմումի ձևակերպման հարցում: