FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1508

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների օգտագործման կարգը խախտելը. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում, առանց դրանց տնօրինողների, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասով նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցնելու, շենքեր, կառույցներ, ինժեներական հաղորդակցումներ կառուցելը, լեռնահետազոտական և արդյունահանման աշխատանքներ կատարելը, անտառահատում և հողածածկույթը վնասող աշխատանքներ կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում, առանց դրանց տնօրինողների, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասով նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցնելու, այնպիսի աշխատանքների իրականացումը, որոնց հետևանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: