Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 19 Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգումը. 1. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է բազմակի երկարաձգվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի նկատմամբ (որոնց համար գրանցված է)՝ յուրաքանչյուր անգամ տասը տարի ժամկետով. 2. Ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգվում է դրա իրավատիրոջ կամ նրա լիազորած անձի դիմումի հիման վրա, որը ներկայացվում է պետական լիազոր մարմին և քննարկվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում. 3. Դիմումը տրվում է ապրանքային նշանի գրանցման գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա ընթացքում. 4. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է երկարաձգվել նաև ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում, ներկայացված դիմումի հիման վրա՝ լրացուցիչ պետական տուրք վճարելու դեպքում. 5. Ապրանքային նշանի գրանցման գործողության երկարաձգված ժամկետը հաշվարկվում է նախորդող տասը տարվա ժամանակահատվածին հաջորդող օրվանից. 6. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին պետական լիազոր մարմինը գրառում է կատարում պետական գրանցամատյանում, ապրանքային նշանի վկայագրում (իրավատիրոջ ցանկությամբ) և տեղեկություններ է հրապարակում «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում. 7. Դիմումի ձևը, դրա ձևակերպման, լրացման, ներկայացման և քննարկման կարգը սահմանում է կառավարությունը. 8. Դիմումը չի կարող մերժվել առանց դիմողին հնարավորություն ընձեռելու փաստարկներ ներկայացնել ապրանքային նշանի գրանցման գործողությունը երկարաձգելու օգտին. 9. Սույն հոդվածի համաձայն` ներկայացված դիմումի որևէ նշման կամ ցուցումի հավաստիությունը հիմնավոր կասկածներ հարուցելու դեպքում պետական լիազոր մարմինը կարող է պահանջել համապատասխան ապացույցներ. 10. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետի ավարտի մասին պետական լիազոր մարմինը ծանուցում է դրա իրավատիրոջը՝ ապրանքային նշանի գրանցման գործողության ընթացիկ ժամկետի վերջին տարվա իններորդ ամսվա ընթացքում: |