FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 12

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  2

Սահմանումները.
1. Սույն Օրենսգրքի նպատակներով գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը`
    1) «վթար»՝ մաքսային հսկողության տակ գտնվող տրանսպորտային միջոցների և (կամ) այլ ապրանքների հետ տեղի ունեցած՝ իր հետևանքներով վնասաբեր տեխնիկական, տեխնոլոգիական կամ այլ բնույթի պատահար, որը հանգեցրել է այդ ապրանքների՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով ու ակտերով չնախատեսված քանակական և (կամ) որակական փոփոխությունների, որոնք չեն առաջացել սեփականատիրոջ և (կամ) այն անձի դիտավորյալ գործողությունների հետևանքով, որի տիրապետության տակ գտնվել են ապրանքները՝ այդ փոփոխությունների պահին, բացառությամբ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական փոփոխությունների, ինչպես նաև անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած փոփոխությունների.
    2) «վարչական իրավախախտումներ»՝ վարչական իրավախախտումներ, որոնց մասով մաքսային մարմինները, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, վարչական ընթացակարգ (վարույթ) են իրականացնում.
    3) «ապրանքների ներմուծում Միության մաքսային տարածք»՝ Միության մաքսային սահմանը հատելու հետ կապված գործողությունների իրականացում, որոնց արդյունքում ապրանքները Միության մաքսային տարածք են ժամանել ցանկացած միջոցով, այդ թվում՝ միջազգային փոստային առաքանիներով առաքման, խողովակաշարային տրանսպորտի և էլեկտրահաղորդման գծերի օգտագործման միջոցով՝ մինչև մաքսային մարմինների կողմից այդպիսի ապրանքների բացթողումը.
    4) «նավեր»՝ ծովով նավարկող նավեր, խառը (գետ-ծով) նավարկության նավեր, ինչպես նաև ներքին ջրային տրանսպորտի (նավարկության) նավեր, որոնք ենթակա են պետական գրանցման՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
    5) «Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանում»՝ Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանմանն ուղղված գործողությունների իրականացում ցանկացած միջոցով, այդ թվում՝ միջազգային փոստային առաքանիներով առաքման, խողովակաշարային տրանսպորտի և էլեկտրահաղորդման գծերի օգտագործման միջոցով՝ ներառյալ Միության մաքսային սահմանը հատելը.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  2

6) «ապրանքների բացթողում»՝ մաքսային մարմնի գործողություն, որն իրականացնելուց հետո շահագրգիռ անձինք իրավունք ունեն օգտագործելու ապրանքները՝ հայտագրված մաքսային ընթացակարգին համապատասխան կամ այն ապրանքների առանձին կատեգորիաների համար սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան, որոնք, սույն Օրենսգրքին համապատասխան, ենթակա չեն մաքսային ընթացակարգով ձևակերպման.
    7) «հայտարարատու»՝ անձ, որը հայտարարագրում է ապրանքներ կամ որի անունից հայտարարագրվում են ապրանքներ.
    8) «դրամական գործիքներ»՝ ճանապարհային չեկեր, մուրհակներ, չեկեր (բանկային չեկեր), ինչպես նաև փաստաթղթային արժեթղթեր, որոնցով հաստատվում է թողարկողի (պարտապանի)՝ դրամական միջոցներ վճարելու պարտավորությունը և որոնցում նշված չէ այն անձը, որին կատարվում է այդ վճարումը.
    9) «շահագրգիռ անձ»՝ անձ, որի՝ ապրանքների հետ կապված շահերի վրա ազդում են մաքսային մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց որոշումները, գործողությունները (անգործությունը).
    10) «արգելքներ ու սահմանափակումներ»՝ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ կիրառվող ոչ սակագնային կարգավորման միջոցներ, այդ թվում՝ «Միության մասին» պայմանագրին համապատասխան միակողմանիորեն սահմանվող տեխնիկական կարգավորման միջոցներ, սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ, արտահանման վերահսկողության միջոցներ, այդ թվում՝ ռազմական նշանակության արտադրանքի նկատմամբ կիրառվող միջոցներ, և «Միության մասին» պայմանագրին և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված ճառագայթային անվտանգության պահանջներ.
    11) «օտարերկրյա անձ»՝ անդամ պետության անձ չհանդիսացող անձ.
    12) «օտարերկրյա ապրանքներ»՝ Միության ապրանքներ չհամարվող, այդ թվում՝ սույն Օրենսգրքին համապատասխան՝ Միության ապրանքների կարգավիճակը կորցրած ապրանքներ, ինչպես նաև ապրանքներ, որոնք ձեռք են բերել օտարերկրյա ապրանքների կարգավիճակ (ճանաչվել են որպես օտարերկրյա ապրանքներ)՝ սույն Օրենսգրքին համապատասխան.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  2

13) «մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսներ»՝ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերում ընդգրկված՝ փաստաթղթավորված տեղեկությունների (տվյալների բազաներ, տեղեկատվության այլ զանգվածներ) կանոնակարգված ամբողջություն.
    14) «արհեստական կղզիներ»՝ դրանց ստեղծման վերաբերյալ նախագծային փաստաթղթերին համապատասխան՝ ըստ տեղակայման վայրի ամրացված օբյեկտներ, որոնք ունեն ողողաբերուկային, լիրքային, ցցային կամ առավելագույն մակընթացության ժամանակ ջրի մակերեսին ցցվող՝ չլողացող այլ հենակետային հիմք, և որոնք օգտագործվում են անդամ պետությունների պաշտպանության և անվտանգության ապահովման, տարածաշրջանային երկրաբանական ուսումնասիրության, երկրաբանական ուսումնասիրության, հանքային ռեսուրսների հետախուզման ու արդյունահանման, ջրային կենսաբանական ռեսուրսների վերաբերյալ ծովային ռեսուրսային հետազոտությունների անցկացման և ձկնորսության իրականացման, ծովային գիտական հետազոտությունների անցկացման նպատակներով, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և անդամ պետությունների օրենսդրությանը չհակասող այլ նպատակներով.
    15) «առևտրային փաստաթղթեր»՝ փաստաթղթեր, որոնք օգտագործվում են արտաքին առևտրային և այլ գործունեության իրականացման ժամանակ, ինչպես նաև Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված գործարքների կատարումը հաստատելու նպատակով (հաշիվ-ապրանքագրեր (ինվոյսներ), տեխնիկական բնութագրեր, բեռնման (փաթեթավորման) թերթիկներ ու այլ փաստաթղթեր).
    16) «անձ»՝ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, ինչպես նաև իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություն.
    17) «անդամ պետության անձ»՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձ, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպություն, ինչպես նաև անդամ պետությունում մշտական բնակության վայր ունեցող ֆիզիկական անձ, այդ թվում՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան գրանցված անհատ ձեռնարկատեր.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  2

18) «երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրեր»՝ երրորդ կողմի հետ անդամ պետություններից մեկի միջազգային պայմանագիր կամ երրորդ կողմի հետ միջազգային պայմանագիր, որի մասնակիցներն են մի քանի անդամ պետություն կամ բոլոր անդամ պետությունները.
    19) «միջազգային փոստային առաքանիներ»՝ ծանրոցներ և նամակագրական թղթակցության առաքանիներ, որոնք, Համաշխարհային փոստային միության ակտերին համապատասխան, համարվում են փոստային փոխանակման օբյեկտներ, ուղեկցվում են Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված փաստաթղթերով, միջազգային փոստային փոխանակման վայրերից (հիմնարկներից) առաքվում են Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս կամ հասնում են Միության մաքսային տարածք՝ միջազգային փոստային փոխանակման վայրեր (հիմնարկներ), կամ տարանցման կարգով փոխադրվում են Միության մաքսային տարածքով.
    20) «ներքին շուկայի պաշտպանության միջոցներ»՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման, փոխհատուցման միջոցներ և «Միության մասին» պայմանագրին համապատասխան սահմանված՝ ներքին շուկայի պաշտպանության այլ միջոցներ, որոնք սահմանվում են երրորդ երկրներից ծագող և Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ.
    21) «մաքսասակագնային կարգավորման միջոցներ»՝ միջոցներ, որոնք, «Միության մասին» պայմանագրին համապատասխան, կիրառվում են Միության մաքսային տարածք ներմուծվող (ներմուծված) ապրանքների նկատմամբ և ներառում են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի, սակագնային քվոտաների, սակագնային առանձնաշնորհումների, սակագնային արտոնությունների կիրառումը.
    22) «փոստային կապի նշանակված օպերատոր»՝ անձ, որը պաշտոնապես նշանակվել է Համաշխարհային փոստային միության անդամ երկրի կողմից և ապահովում է փոստային կապի ծառայությունների մատուցումը՝ անդամ պետությունների օրենսդրությանը և Համաշխարհային փոստային միության ակտերին համապատասխան.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  2

23) «կանխիկ դրամական միջոցներ»՝ անդամ պետություններում կամ Միության անդամ չհանդիսացող պետություններում (պետությունների խմբում) շրջանառության մեջ գտնվող և օրինական վճարամիջոց հանդիսացող՝ թղթադրամների և գանձապետական տոմսերի, մետաղադրամների տեսքով դրամանիշներ, բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների, ներառյալ՝ շրջանառությունից հանված կամ հանվող, սակայն շրջանառության մեջ գտնվող դրամանիշների հետ փոխանակման ենթակա դրամանիշները.
    24) «հարկեր»՝ ավելացված արժեքի հարկ, ակցիզներ (ակցիզային հարկ կամ ակցիզային վճար), որոնք գանձվում են Միության մաքսային տարածք ապրանքներ ներմուծելու դեպքում.
    25) «Միության մաքսային սահմանով ապրանքների անօրինական տեղափոխում»՝ ապրանքների տեղափոխում Միության մաքսային սահմանով այն վայրերից դուրս, որոնցով, սույն Օրենսգրքի 10-րդ հոդվածին համապատասխան, պետք է կամ կարող է իրականացվել ապրանքների տեղափոխում Միության մաքսային սահմանով, կամ այդ վայրերում գտնվող մաքսային մարմինների աշխատանքային ժամանակից դուրս, կամ մաքսային հսկողությունից թաքցնելու կամ ապրանքների ոչ հավաստի հայտարարագրման կամ չհայտարարագրման կամ ապրանքների վերաբերյալ ոչ հավաստի տեղեկություններ պարունակող փաստաթղթեր օգտագործելու միջոցով և (կամ) նույնականացման՝ կեղծ կամ այլ ապրանքներին վերաբերող միջոցներ օգտագործելու միջոցով.
    26) «փոխադրող»՝ անձ, որն իրականացնում է ապրանքների և (կամ) ուղևորների փոխադրում (տրանսպորտային փոխադրում) Միության մաքսային սահմանով և (կամ) մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների փոխադրում (տրանսպորտային փոխադրում) Միության մաքսային տարածքով: Խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով ապրանքները տեղափոխելու դեպքում փոխադրող է համարվում այն անձը, որը պատասխանատու է խողովակաշարային տրանսպորտի կամ էլեկտրահաղորդման գծերի օգտագործման և (կամ) խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով ապրանքների տեղափոխման և (կամ) այդ ապրանքների նկատմամբ հսկողության ու դրանց հաշվառման համար.
    27) «Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխում»՝ Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծում կամ Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանում.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  2

28) «նախնական տեղեկատվություն»՝ Միության մաքսային սահմանով տեղափոխման համար նախատեսված ապրանքների, այդպիսի ապրանքներ փոխադրող միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների, Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման ժամի ու վայրի, Միության մաքսային տարածք ժամանող ուղևորների վերաբերյալ էլեկտրոնային եղանակով ներկայացվող տեղեկություններ.
    29) «հանցագործություններ»՝ հանցագործություններ կամ քրեական իրավախախտումներ, որոնց մասով վարույթի իրականացումը վերապահված է մաքսային մարմիններին՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
    30) «պաշարներ»՝ ապրանքներ, որոնք՝ անհրաժեշտ են նավերի, օդանավերի և գնացքների կայանման վայրերում ու ընթացուղում՝ դրանց բնականոն շահագործումը և տեխնիկական սպասարկումն ապահովելու համար՝ բացառությամբ պահեստամասերի ու սարքավորումների. նախատեսված են նավերի, օդանավերի ուղևորների և անձնակազմերի անդամների կամ գնացքների ուղևորների ու գնացքի բրիգադների աշխատողների կողմից սպառման և (կամ) օգտագործման համար, ինչպես նաև այդ անձանց միջև բաշխելու կամ իրացնելու համար.
    31) «կառույցներ, կայանքներ»՝ դրանց ստեղծման վերաբերյալ նախագծային փաստաթղթերին համապատասխան՝ ըստ տեղակայման վայրի ամրացված ստորջրյա օբյեկտներ, լողացող հորատման կայանքներ, ծովային լողացող հենահարթակներ, այլ նավեր, ստորջրյա կառույցներ, այդ թվում՝ հորատանցքեր, ծովային ստացիոնար հենահարթակներ, ստացիոնար հորատման կայանքներ, այլ լողացող և ստացիոնար օբյեկտներ, որոնք օգտագործվում են անդամ պետությունների պաշտպանության և անվտանգության ապահովման, տարածաշրջանային երկրաբանական ուսումնասիրության, հանքային ռեսուրսների երկրաբանական ուսումնասիրության, հետախուզման ու արդյունահանման, ջրային կենսաբանական ռեսուրսների վերաբերյալ ծովային ռեսուրսային հետազոտությունների անցկացման և ձկնորսության իրականացման, ծովային գիտական հետազոտությունների անցկացման նպատակներով, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և անդամ պետությունների օրենսդրությանը չհակասող այլ նպատակներով.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  2

32) «մաքսային հայտարարագիր»՝ մաքսային փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկություններ ապրանքների վերաբերյալ կամ ապրանքների բացթողման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ.
    33) «մաքսատուրք»՝ պարտադիր վճար, որը գանձվում է մաքսային մարմինների կողմից Միության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելու դեպքում.
    34) «մաքսային ընթացակարգ»՝ նորմերի ամբողջություն, որոնցով մաքսային կարգավորման նպատակներով սահմանվում են Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս ապրանքների օգտագործման պայմաններն ու կարգը.
    35) «մաքսային հայտարարագրում»՝ մաքսային մարմնում մաքսային հայտարարագրի միջոցով ապրանքների վերաբերյալ տեղեկությունների, ընտրված մաքսային ընթացակարգի վերաբերյալ և (կամ) ապրանքների բացթողման համար անհրաժեշտ այլ տեղեկությունների հայտագրում.
    36) «մաքսային փաստաթղթեր»՝ մաքսային հայտարարագիր և այլ փաստաթղթեր, որոնք կազմվում են բացառապես մաքսային գործառնությունների կատարման և մաքսային հսկողության անցկացման համար, ինչպես նաև մաքսային գործառնությունների կատարման ու մաքսային հսկողության անցկացման ընթացքում և դրանց արդյունքներով.
    37) «մաքսային գործառնություններ»՝ գործողություններ, որոնք կատարվում են անձանց և մաքսային մարմինների կողմից՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերին ու ակտերին և (կամ) մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
    38) «մաքսային մարմիններ»՝ անդամ պետությունների մաքսային մարմիններ.
    39) «միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքեր, հարկեր»՝ անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ՝ սույն Օրենսգրքի 53-րդ հոդվածին համապատասխան կիրառվող՝ մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերով հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի գումարը.
    40) «միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքեր, հարկեր»՝ անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ հաշվարկված մաքսատուրքերի, հարկերի գումարը՝ առանց այն դրա բաղկացուցիչ մաքսատուրքերի, հարկերի տրոհելու.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  2

41) «մաքսային հսկողություն»՝ մաքսային մարմինների կողմից կատարվող գործողությունների ամբողջություն, որոնք ուղղված են մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի և (կամ) ակտերի ու մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրության պահպանման ստուգմանը և (կամ) ապահովմանը.
    42) «նշանակման մաքսային մարմին»՝ մաքսային մարմին, որի գործունեության տարածքում է գտնվում ապրանքների առաքման՝ ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված վայրը, կամ որն ավարտում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը.
    43) «ուղարկող մաքսային մարմին»՝ մաքսային մարմին, որը կատարում է ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու հետ կապված մաքսային գործառնությունները.
    44) «մաքսային ներկայացուցիչ»՝ իրավաբանական անձ, որը ներառված է մաքսային ներկայացուցիչների ռեեստրում և մաքսային գործառնություններ է կատարում հայտարարատուի կամ շահագրգիռ այլ անձի անունից և հանձնարարությամբ.
    45) «ապրանք»՝ ցանկացած շարժական գույք, այդ թվում՝ անդամ պետությունների արժույթ, արժեթղթեր և (կամ) արժութային արժեքներ, ճանապարհային չեկեր, էլեկտրական էներգիա, ինչպես նաև անշարժ գույքին հավասարեցված այլ տեղափոխվող իրեր.
    46) «անձնական օգտագործման ապրանքներ»՝ ապրանքներ, որոնք նախատեսված են ֆիզիկական անձանց՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային և այլ կարիքների համար և Միության մաքսային սահմանով տեղափոխվում են ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռով, միջազգային փոստային առաքանիներով առաքման կամ այլ եղանակով.
    47) «Միության ապրանքներ»՝ Միության մաքսային տարածքում գտնվող ապրանքներ, որոնք ամբողջությամբ արտադրված (արդյունահանված, ստացված, աճեցված) են Միության մաքսային տարածքում. Միության մաքսային տարածքում գտնվող ապրանքներ, որոնք ձեռք են բերել Միության ապրանքների կարգավիճակ կամ ճանաչվել են Միության ապրանքներ՝ սույն Օրենսգրքին համապատասխան կամ մինչև այն ուժի մեջ մտնելը.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  2

Միության մաքսային տարածքում գտնվող ապրանքներ, որոնք արտադրված (պատրաստված) են մեկ կամ մի քանի անդամ պետությունում՝ սույն ենթակետի երկրորդ ու երրորդ պարբերություններում նշված ապրանքներից. ապրանքներ, որոնք արտահանվել են Միության մաքսային տարածքից և պահպանել են Միության ապրանքների կարգավիճակը՝ սույն Օրենսգրքին համապատասխան.
    48) «տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր»՝ փաստաթղթեր, որոնցով հաստատվում է ապրանքների փոխադրման պայմանագրի առկայությունը և որոնք ուղեկցում են ապրանքներն այդպիսի փոխադրման ժամանակ (կոնոսամենտ, բեռնագիր, տրանսպորտային առաքման պայմանագրի կնքումը հաստատող փաստաթուղթ և այլ փաստաթղթեր).
    49) «տրանսպորտային միջոցներ»՝ ապրանքների կատեգորիա, որը ներառում է հետևյալը՝ նավ, օդանավ, ավտոմոբիլային տրանսպորտային միջոց, կցորդ, կիսակցորդ, երկաթուղային տրանսպորտային միջոց (երկաթուղային շարժակազմ, երկաթուղային շարժակազմի միավոր), բեռնարկղ՝ դրանց համար նախատեսված տեխնիկական անձնագրերով կամ տեխնիկական տեղեկամատյաններով, պահեստամասերով, պարագաներով և սարքավորումներով, դրանց կառուցվածքով նախատեսված լցավորման անոթներում պարունակվող վառելիքաքսուքային նյութերով, սառեցնող և այլ տեխնիկական հեղուկներով, եթե դրանք փոխադրվում են նշված տրանսպորտային միջոցների հետ միասին.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  2

50) «անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ»՝ անձնական օգտագործման ապրանքների կատեգորիա, որը ներառում է ավտոտրանսպորտային ու մոտոտրանսպորտային միջոցների և ավտոտրանսպորտային ու մոտոտրանսպորտային միջոցների կցորդների առանձին տեսակներ, որոնք սահմանվում են Եվրասիական տնտեսական Հանձնաժողովի կողմից, նավ կամ օդանավ՝ դրանց պահեստամասերով և սովորական պարագաներով ու սարքավորումներով, դրանց կառուցվածքով նախատեսված լցավորման անոթներում պարունակվող վառելիքաքսուքային նյութերով, սառեցնող և այլ տեխնիկական հեղուկներով, որոնք տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքով պատկանում են այն ֆիզիկական անձին, որն այդ տրանսպորտային միջոցները Միության մաքսային սահմանով տեղափոխում է անձնական նպատակներով, այլ ոչ թե վարձատրության դիմաց անձանց փոխադրելու, ապրանքների արդյունաբերական կամ առևտրային փոխադրման համար՝ վարձատրության դիմաց կամ անվճար, այդ թվում՝ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի անուններով գրանցված տրանսպորտային միջոցները.
    51) «միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ»՝ տրանսպորտային միջոցներ, որոնք օգտագործվում են բեռների, ուղևորների և (կամ) ուղեբեռների միջազգային փոխադրման համար, դրանց վրա գտնվող հատուկ սարքավորումներով, որոնք նախատեսված են բեռների բեռնման, բեռնաթափման, մշակման և պաշտպանության համար, նյութատեխնիկական ապահովման և հանդերձման առարկաներով, ինչպես նաև պահեստամասերով ու սարքավորումներով, որոնք նախատեսված են ընթացուղում տրանսպորտային միջոցի վերանորոգման, տեխնիկական սպասարկման կամ շահագործման համար.
    52) «էքսպրես-բեռ»՝ տրանսպորտի ցանկացած տեսակով արագացված ռեժիմով փոխադրման շրջանակներում փոխադրվող բեռ՝ փոխադրումների կազմակերպման և հետագծելիության վերահսկման էլեկտրոնային տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ անհատական բեռնագրին համապատասխան այդ ապրանքը հնարավոր նվազագույն և (կամ) սահմանված ժամկետում ստացողին հասցնելու նպատակով՝ բացառությամբ միջազգային փոստային առաքանիով առաքվող ապրանքների.
2. Սույն Օրենսգրքի նպատակներով՝