Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 10
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 216 «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջանալը և դադարելը, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը. 1. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը հայտարարատուի համար առաջանում է մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագիրը գրանցելու պահից, իսկ այն ապրանքների մասով, որոնք բացթողման համար հայտագրվել են մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը` մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմում ներկայացրած անձի համար՝ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցելու պահից. 2. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը հայտարարատուի համար դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝ 1) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելը՝ սույն Օրենսգրքի 215-րդ հոդվածին համապատասխան, այդ թվում՝ սույն հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելը՝ բացառությամբ այն դեպքի, երբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է սույն Օրենսգրքի 215-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի չորրորդ պարբերությունում նշված ապրանքները «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով. 2) Միության մաքսային տարածքից սույն Օրենսգրքի 215-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի չորրորդ պարբերությունում նշված՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների արտահանումը. 3) այն ապրանքները, որոնց նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվել է, (կամ) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան մաքսային ընթացակարգերով ձևակերպելը այնպիսի մաքսային ընթացակարգի կիրառման շրջանակներում, որի գործողությունը դադարեցվել է. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 216 4) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով դրանց բռնագանձում. 5) մաքսային մարմնի կողմից, մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների և (կամ) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստի ճանաչում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը սույն Օրենսգրքին համապատասխան այդ օտարերկրյա ապրանքների առնչությամբ վրա է հասել ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետը. 6) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողումը մերժելը՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության մասով, որն առաջացել է ապրանքների հայտարարագիրը կամ մինչև ապրանքների հայտարարագրի ներկայացումն ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցելիս. 7) սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան ապրանքների հայտարարագիրը հետ կանչելը և (կամ) սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ապրանքների բացթողումը չեղյալ ճանաչելը՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առնչությամբ. 8) ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան. 9) մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահելը). |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 216 10) այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում և որոնց վերաբերյալ դրանք վերադարձնելու մասին որոշում է ընդունվել, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել. 3. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման սույն հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում. 4. Հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ է համարվում՝ 1) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները և (կամ) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները նախքան այդ ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը կամ սույն Օրենսգրքի 213-րդ հոդվածի 5-րդ կետում նշված դեպքերում առանց մաքսային մարմնի թույլտվության ազատ պահեստի տարածքից արտահանելու դեպքում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ապրանքները կարող են արտահանվել ազատ պահեստի տարածքից առանց «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու՝ սույն Օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերում՝ ազատ պահեստի տարածքից արտահանելու օրը, իսկ եթե այդ օրը պարզված չէ՝ ազատ պահեստի տարածքից այդպիսի արտահանման փաստը բացահայտելու օրը. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 216 2) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները և (կամ) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքները նախքան այդպիսի ապրանքների նկատմամբ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգն ավարտելը այլ անձին փոխանցելու դեպքում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ապրանքները կարող են փոխանցվել սույն Օրենսգրքի 213-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքերում՝ ապրանքները փոխանցելու օրը, իսկ եթե այդ օրը պարզված չէ՝ այդ փոխանցման փաստը բացահայտելու օրը. 3) մինչև սույն Օրենսգրքի 213-րդ հոդվածի 6-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետի լրանալը՝ սույն Օրենսգրքի 213-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում ազատ պահեստի տարածքից արտահանված ապրանքները ազատ պահեստի տարածք չվերադարձվելու դեպքում՝ մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 213-րդ հոդվածի 6-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան սահմանված ժամկետը լրանալու օրը. 4) սույն Օրենսգրքի 213-րդ հոդվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքում ազատ պահեստի տարածքից արտահանված ապրանքների մասով՝ մինչև սույն Օրենսգրքի 213-րդ հոդվածի 6-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետը լրանալը «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտվելու դեպքում՝ այդ ժամկետը լրանալու օրը. 5) սույն Օրենսգրքի 213-րդ հոդվածի 6-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետը լրանալը՝ սույն Օրենսգրքի 213-րդ հոդվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետում նշված դեպքում ազատ պահեստի տարածքից արտահանված ապրանքները այլ ազատ պահեստի տարածքում չտեղավորելու դեպքում՝ սույն Օրենսգրքի 213-րդ հոդվածի 6-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետը լրանալու օրը. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 216 6) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների և (կամ) «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների կորստի դեպքում՝ ապրանքների կորստի օրը՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով ապրանքների անվերադարձ կորստի, իսկ եթե այդպիսի օրը պարզված չէ՝ այդպիսի կորստի փաստը բացահայտելու օրը. 7) սույն Օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի երրորդ պարբերության մեջ նշված ապրանքները թաղելու, վնասազերծելու, ուտիլիզացնելու կամ այլ կերպ ոչնչացնելու փաստը հաստատող փաստաթղթերը մաքսային մարմին վերջինիս կողմից սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում՝ այդ ապրանքներն ազատ պահեստի տարածքից դուրս արտահանելու օրը. 8) սույն Օրենսգրքի 215-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի չորրորդ պարբերությունում նշված ապրանքների նկատմամբ սույն Օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան «արտահանում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվելու դեպքում՝ բացառությամբ այն դեպքի, երբ «արտահանում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվում է դադարեցման պահին ազատ պահեստի տարածքում գտնվող այդպիսի ապրանքների նկատմամբ, սույն Օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետի լրանալու օրվան հաջորդող օրը. 5. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների՝ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների առնչությամբ ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե այդպիսի օտարերկրյա ապրանքները ձևակերպված լինեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց սակագնային առանձնաշնորհումներ և ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու արտոնություններ կիրառելու: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 216 Եթե սույն հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ են եկել «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների առնչությամբ, և այդպիսի ապրանքներում սույն Օրենսգրքի 214-րդ հոդվածի համաձայն նույնականացվել են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներ, ապա ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների պատրաստման համար օգտագործված օտարերկրյա ապրանքների առնչությամբ այնպես, ինչպես եթե այդպիսի օտարերկրյա ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց սակագնային առանձնաշնորհումներ և ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու արտոնություններ կիրառելու: Սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններում նշված դեպքերում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու համար կիրառվում են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ապրանքները ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ գործող ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափեր, իսկ այն ապրանքների նկատմամբ, որոնց բացթողումը դրանք «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում իրականացվել է մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 216 6. Եթե սույն հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքներն ի հայտ են եկել «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների առնչությամբ, և այդպիսի ապրանքներում սույն Օրենսգրքի 214-րդ հոդվածի համաձայն չեն նույնականացվել «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներ, ապա ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես եթե «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) այդպիսի ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց սակագնային առանձնաշնորհումներ և ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու արտոնություններ կիրառելու: Նշված դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են սույն Օրենսգրքի 7-րդ և 12-րդ գլուխներին համապատասխան։ Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու համար կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի այն դրույքաչափերը, որոնք գործում են «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների առնչությամբ սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ հանդիսացող օրվա դրությամբ: Եթե ապրանքների մաքսային արժեքը որոշելու, ինչպես նաև ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու համար պահանջվում է արտարժույթը վերահաշվարկել անդամ պետության արժույթով, այդ վերահաշվարկն իրականացվում է սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ հանդիսացող օրվա դրությամբ գործող փոխարժեքով: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 216 Այն դեպքում, երբ մաքսային մարմինն իր տրամադրության տակ չունի ապրանքների (դրանց բնույթի, անվանման, քանակի, ծագման և (կամ) մաքսային արժեքի) մասին ճշգրիտ տեղեկություններ, վճարման ենթակա ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար բազան որոշվում է մաքսային մարմնի մոտ առկա տեղեկությունների հիման վրա, իսկ ապրանքների դասակարգումն իրականացվում է հաշվի առնելով սույն Օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետը: Եթե ապրանքի ծածկագիրը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան սահմանվել է 10-ից պակաս նիշերի քանակով խմբավորման մակարդակով, ապա՝ ներմուծման մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում է այդ խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը. հարկերը հաշվարկելու համար կիրառվում է այդ խմբավորման մեջ մտնող այնպիսի ապրանքներին համապատասխանող ավելացված արժեքի հարկի դրույքաչափերից ամենամեծը, ակցիզների (ակցիզային հարկի կամ ակցիզային վճարի) դրույքաչափերից ամենամեծը, որոնց համար սահմանվել է մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը. հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու համար կիրառվում է այդպիսի խմբավորման մեջ մտնող ապրանքներին համապատասխանող հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը՝ հաշվի առնելով սույն կետի տասներորդ պարբերությունը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 216 Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ ելնելով ապրանքների՝ սույն Օրենսգրքի 4-րդ գլխին համապատասխան հաստատված ծագումից և (կամ) նշված տուրքերը սահմանելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններից: Եթե ապրանքների ծագումը և (կամ) նշված տուրքերը սահմանելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ հաստատված չեն, ապա հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ հիմք ընդունելով հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը, որոնք սահմանվել են Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի նույն ծածկագրին դասվող ապրանքների համար, եթե ապրանքի դասակարգումն իրականացվել է 10 նիշի մակարդակով, կամ խմբավորման մեջ մտնող ապրանքների համար, եթե ապրանքների ծածկագրերը Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան, սահմանվել են 10-ից պակաս նիշերի քանակով խմբավորման մակարդակով: Ապրանքների մասին ճշգրիտ տեղեկությունները հետագայում պարզվելու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ ելնելով այդ ճշգրիտ տեղեկություններից, կատարվում է ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ ավել վճարված և (կամ) ավել բռնագանձված գումարների վերադարձ (հաշվանցում) կամ չվճարված գումարների բռնագանձում՝ սույն Օրենսգրքի 10-րդ և 11-րդ գլուխներին ու 76-րդ և 77-րդ հոդվածներին համապատասխան. 7. Սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան վճարվող (բռնագանձվող) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարներից տոկոսները ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե նշված գումարների համար տրամադրված լիներ դրանց վճարումը հետաձգելու հնարավորություն՝ ապրանքներն «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից մինչև ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը լրանալու օրը: Նշված տոկոսները հաշվարկվում և վճարվում են սույն Օրենսգրքի 60-րդ հոդվածին համապատասխան: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 216 8. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելու կամ սույն Օրենսգրքի 215-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի չորրորդ պարբերությունում նշված՝ «արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները Միության մաքսային տարածքից արտահանելու կամ օտարերկրյա ապրանքների նկատմամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով ապրանքները սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան ձևակերպելու կամ այդ ապրանքները սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցվելու (արգելապահվելու) դեպքում մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարելուց և (կամ) դրանք բռնագանձելուց հետո (ամբողջությամբ կամ մասնակի) սույն հոդվածին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ սույն Օրենսգրքի 10-րդ գլխին և 76-րդ հոդվածին համապատասխան: |