FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  295

Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունների առաջացումը և դադարումը, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը.
1. Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների նկատմամբ հայտարարատուի՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջանում է մաքսային մարմնի կողմից տարանցման հայտարարագիրը գրանցելու պահից.
2. Խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների նկատմամբ հայտարարատուի՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝
    1) սույն Օրենսգրքի 294-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերին համապատասխան «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտ.
    2) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով դրանց բռնագանձում.
    3) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով օտարերկրյա ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչելը՝ անդամ պետությունների մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան` բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը սույն Օրենսգրքին համապատասխան վրա է հասել այդ օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը.
    4) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մերժում՝ տարանցման հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  295

5) սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան տարանցման հայտարարագիրը հետ կանչելը և (կամ) սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ապրանքների բացթողումը չեղյալ ճանաչելը՝ տարանցման հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առնչությամբ.
3. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման սույն Օրենսգրքի 294-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերին համապատասխան օտարերկրյա ապրանքների նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտվելու դեպքում: Նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ է համարվում օտարերկրյա ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը.
4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես կլիներ, եթե խողովակաշարային տրանսպորտով տեղափոխող՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները ձևակերպվեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման սակագնային առանձնաշնորհումների և արտոնությունների կիրառման: Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում են տարանցման հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվա դրությամբ գործող ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  295

5. Մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարելուց և (կամ) դրանք բռնագանձելուց (ամբողջությամբ կամ մասնակի) հետո «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան մաքսային ընթացակարգերով ձևակերպելու կամ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան մաքսային մարմինների կողմից այդ ապրանքներն արգելանքի վերցնելու (արգելապահելու) դեպքում մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ սույն հոդվածին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ սույն Օրենսգրքի 10-րդ գլխին և 76-րդ հոդվածին համապատասխան.
6. Միության՝ խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված), Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների նկատմամբ արտահանման մաքսատուրքերը վճարելու հայտարարատուի պարտավորությունն առաջանում է մաքսային մարմնի կողմից տարանցման հայտարարագիրը գրանցելու պահից.
7. Միության՝ սույն հոդվածի 6-րդ կետում նշված ապրանքների նկատմամբ արտահանման մաքսատուրքերը վճարելու հայտարարատուի պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝
    1) սույն Օրենսգրքի 294-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերին համապատասխան «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտ.
    2) արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) դրանց բռնագանձում՝ սույն հոդվածի 9-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով.
    3) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մերժում՝ տարանցման հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ արտահանման մաքսատուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  295

4) սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան տարանցման հայտարարագիրը հետ կանչելը և (կամ) սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ապրանքների բացթողումը չեղյալ ճանաչելը՝ տարանցման հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորության առնչությամբ.
8. Արտահանման մաքսատուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման՝ Միության ապրանքների նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը սույն Օրենսգրքի 294-րդ հոդվածի 5-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերին համապատասխան չավարտվելու դեպքում: Նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում արտահանման մաքսատուրքերը վճարելու ժամկետ է համարվում Միության ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը.
9. Սույն հոդվածի 8-րդ կետում նշված հանգամանքի ի հայտ գալու դեպքում արտահանման մաքսատուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կլիներ, եթե Միության՝ խողովակաշարային տրանսպորտով տեղափոխվող, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված, Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքները ձևակերպվեին «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ առանց արտահանման մաքսատուրքերի վճարման արտոնությունների կիրառման: Արտահանման մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում են արտահանման մաքսատուրքերի այն դրույքաչափերը, որոնք գործում են տարանցման հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ: Գլուխ 42 Միության մաքսային սահմանով անձանց առանձին կատեգորիաների կողմից ապրանքների, դիվանագիտական փոստի և հյուպատոսական ճամպրուկի (վալիզայի) տեղափոխման կարգի և պայմանների առանձնահատկությունները