FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  314

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը կամ կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրամադրումը.
1. Հարկային մարմինը հաստատում է կազմակերպությունների և ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև գործող՝ վավերացված միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի, կոնվենցիաների) կիրառումն ապահովելու նպատակով.
2. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը իրականացվում է հարկային մարմնի սահմանած՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրամադրման կամ օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված՝ օտարերկրյա ռեզիդենտության փաստը հաստատող ձևի հաստատման միջոցով: Օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ձևը համարվում է ռեզիդենտության փաստը հաստատող ձև, եթե այն բովանդակային առումով համապատասխանում է հարկային մարմնի սահմանած՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանքի բովանդակությանը.
3. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման նպատակով հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը: Հարկային մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանքը կամ գրավոր մերժում է դրա տրամադրումը՝ նշելով պատճառը.
4. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տեղեկանք ստանալու համար հարկ վճարողը ներկայացնում է`
    1) կազմակերպության (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի) դեպքում` տեղեկություն օտարերկրյա պետությունում ստացված եկամտի տեսակի և մեծության վերաբերյալ, ինչպես նաև օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենը՝ եկամուտների առկայության դեպքում.
1.1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դեպքում՝ դիմում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման տեղեկանք ստանալու վերաբերյալ.
    2) ֆիզիկական անձի դեպքում`
    ա. տեղեկություն օտարերկրյա պետությունում ստացված եկամտի տեսակի և մեծության վերաբերյալ, ինչպես նաև օտարերկրյա պետությունում եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենը՝ եկամուտների առկայության դեպքում,
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  314

բ. քաղաքացու անձնագրի բոլոր էջերի պատճենները,
    գ. Հայաստանի Հանրապետության տարածքում անձի գտնվելու ժամանակահատվածի հաշվարկման աղյուսակը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում կենսական շահերի կենտրոնի գտնվելու մասին ազատ ոճով շարադրած հիմնավորումը` կցելով հաստատող փաստաթղթերի պատճենները.
5. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատումը կարող է իրականացվել ինչպես ընթացիկ, այնպես էլ նախորդ հարկային տարիների համար, եթե առկա են նախորդ հարկային տարիներին վերաբերող և ռեզիդենտության փաստը հաստատող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: