Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և կիրառվում է աշխատանքային միգրանտ հանդիսացող վարձու աշխատողի համար 2026 թվականի հունվարի 1-ից հետո հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով եկամտային հարկի նկատմամբ. 2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը գործում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը և կիրառվում է աշխատանքային միգրանտ հանդիսացող վարձու աշխատողի համար մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության գծով եկամտային հարկի նկատմամբ. 3. Սույն օրենքով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում. 4. Սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված հարթակը գործարկվում է ոչ ուշ, քան 2025 թվականի հուլիսի 1-ը: Մինչև հարթակի գործարկումը տնտեսավարող սուբյեկտներից դիմումներն ընդունվում և մշակվում են լիազոր մարմնի ղեկավարի հաստատած կարգով: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. դեկտեմբերի 17 Երևան ՀՕ-498-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2024 թվական: |