Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 28 Գյուտերի, արդյունաբերական դիզայնների, բույսերի սորտերի, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների, երաշխավորված ավանդական արտադրանքի, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված՝ իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները. 1․Պետության կողմից գաղտնի ճանաչված գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրք չի վճարվում։ Արտոնագրատիրոջ կողմից գյուտի օգտագործման իրավունքը ցանկացած այլ անձի տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարության հրապարակումից հետո դրան հաջորդող տարվանից արտոնագիրն ուժի մեջ պահելու պետական տուրքը նվազեցվում է 50 տոկոսով: Ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գյուտի, արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված, բույսերի սորտերի, գրանցման և դրա նկատմամբ իրավունքները գործողության մեջ պահելու հետ կապված` սույն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «դ»-«ժ», «ժբ»-«ժգ», «ժե», «ժէ»-«ժը», «իա», «իդ», «իթ» ենթակետերով, 3-րդ կետի «ա», «գ», «ե», «թ», «ժա»-«ժբ», «ժդ»-«ժե», «ժը», «ի»-«իբ» ենթակետերով նախատեսված պետական տուրքերը, ինչպես նաև ապրանքային նշանների (բացառությամբ կոլեկտիվ և հավաստագրային ապրանքային նշանների) գրանցման և վկայական ստանալու հետ կապված` սույն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա»-«ժդ» և «ժը» ենթակետերով սահմանված պետական տուրքերը նվազեցվում են 75 տոկոսով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք` 50 տոկոսով: Ընդ որում, սույն oրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «իդ», «իթ», 3-րդ կետի «ժե», «իա», 4-րդ կետի «ժգ» ենթակետերով նվազեցված դրույքաչափը կիրառվում է, եթե արտոնագրատերը կամ ապրանքային նշանի իրավատերը և այդ իրավունքներն ստացողը կամ արտոնագիր ստանալու իրավունքը փոխանցողը և այդ իրավունքներն ստացողը օգտվում են նվազեցված դրույքաչափով պետական տուրք վճարելու արտոնությունից: Ընդ որում, եթե նրանք համարվում են տարբեր կատեգորիաների հայտատուներ և իրավատերեր, այսինքն՝ օգտվում են նվազեցված դրույքաչափի տարբեր տոկոսներից, ապա տուրքը վճարվում է նվազագույն նվազեցված տոկոսով: Արտոնագրված գյուտի, բույսերի սորտերի օգտագործման լիցենզիայի գրանցման պահից տվյալ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար հետագա տարեկան պետական տուրքերը վճարվում են լրիվ դրույքաչափով։ |