Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 8
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 2 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) հավատարմագրում` ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավաստում, որ ՀԳՄ-ն համապատասխանում է ներդաշնակեցված ստանդարտներով սահմանված պահանջներին և կիրառելիության դեպքում համապատասխան ոլորտային սխեմաներով սահմանված լրացուցիչ պահանջներին` համապատասխանության գնահատման որոշակի գործունեություն իրականացնելու համար. 2) ԱՐՄՆԱԲ` Հայաստանի Հանրապետության կառավարության ստեղծած միակ մարմինը, որը սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ունի ՀԳՄ-ների հավատարմագրում իրականացնելու լիազորություն. 3) հավատարմագրման վկայագիր` պաշտոնական փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ, որը հավաստում է հավատարմագրումը որոշակի ոլորտում. 4) հավատարմագրման ոլորտ` համապատասխանության գնահատման կոնկրետ գործունեություն, որի համար հավատարմագրման հարցում է արվել, կամ արդեն իրականացվել է հավատարմագրումը. 5) հավատարմագրման նշան` ԱՐՄՆԱԲ-ի կողմից ՀԳՄ-ին տրված նշան` հավատարմագրված լինելը ցուցադրելու նպատակով օգտագործելու համար. 6) բողոքարկում` ՀԳՄ-ի կողմից բողոքարկման հանձնաժողով գրավոր դիմում ներկայացնելու գործընթաց՝ իր հավատարմագրման կարգավիճակի (կասեցման, դադարեցման, մերժման, կրճատման) վերաբերյալ ԱՐՄՆԱԲ-ի կայացրած բացասական որոշման վերանայման մասին. 7) համապատասխանության գնահատում` գործընթաց, որով հավաստվում է արտադրանքի, ծառայության, գործընթացի, համակարգի, անձի կամ մարմնի նկատմամբ ներկայացվող պահանջների իրականացումը. 8) համապատասխանության գնահատման գործունեություն` ՀԳՄ-ի կողմից համապատասխանության գնահատման գործընթացի ժամանակ իրականացվող գործունեություն. 9) ՀԳՄ` համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող մարմին, որը կարող է լինել հավատարմագրման օբյեկտ. 10) հավատարմագրման ընդլայնում` հավատարմագրման ոլորտին համապատասխանության գնահատման գործունեության ավելացում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 2 11) հավասարության սկզբունքներով փոխադարձ գնահատում` միջազգային և տարածաշրջանային փոխճանաչման համաձայնագրերի կողմ կամ հավակնորդ հանդիսացող օտարերկրյա հավատարմագրման ազգային մարմինների կողմից ԱՐՄՆԱԲ-ի գնահատում` սահմանված պահանջներին և կիրառելիության դեպքում լրացուցիչ ոլորտային տեխնիկական մասնագրերին համապատասխան. 12) շահագրգիռ կողմեր` հավատարմագրմամբ ուղղակի կամ անուղղակի շահագրգիռ կողմեր: Ուղղակի շահագրգիռ են համարվում նրանք, ովքեր հավատարմագրվում են, անուղղակի շահագրգիռ` նրանք, ովքեր օգտվում են հավատարմագրված համապատասխանության գնահատման ծառայություններից կամ հիմնվում են դրանց վրա. 13) հավատարմագրման կրճատում` հավատարմագրման ոլորտի որոշակի մասի դադարեցում. 14) հավատարմագրման կասեցում` հավատարմագրման ոլորտի լրիվ կամ մասնակի ժամանակավոր սահմանափակում. 15) հավատարմագրման դադարեցում` հավատարմագրման ամբողջ ոլորտի դադարեցում. 16) փորձարկում` ընթացակարգի համաձայն՝ համապատասխանության գնահատման ենթակա օբյեկտի մեկ կամ մի քանի բնութագրերի որոշում. 17) տրամաչափարկում` գործողություն, որը հատուկ պայմաններում նախ կապ է ստեղծում չափանմուշների (էտալոնների) միջոցով ստացված չափման անորոշություններով մեծության արժեքների և չափման անորոշություններով համապատասխան ցուցմունքների միջև, ապա օգտագործում է այդ տեղեկությունը ցուցմունքից չափման արդյունք ստանալու նպատակով կապ ստեղծելու համար. 18) հսկողություն` համապատասխանության գնահատման օբյեկտի ուսումնասիրություն և դրա համապատասխանության որոշում սահմանված պահանջներին կամ մասնագիտական դատողության հիման վրա՝ ընդհանուր պահանջներին. 19) սերտիֆիկացում` համապատասխանության գնահատման օբյեկտի հավաստում երրորդ կողմի միջոցով, բացառությամբ հավատարմագրման. 20) հավատարմագրման փորձագետ (գնահատող)` հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ռեեստրում գրանցված ֆիզիկական անձ, որին ԱՐՄՆԱԲ-ը նշանակել է միայնակ կամ որպես գնահատման խմբի անդամ՝ համապատասխանության գնահատման մարմնի գնահատում իրականացնելու համար. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 2 21) տեխնիկական փորձագետ` տեխնիկական փորձագետների ռեեստրում գրանցված և հավատարմագրման մարմնի նշանակած անձ, որն աշխատում է գնահատողի պատասխանատվության ներքո և գնահատման ենթակա հավատարմագրման ոլորտում ունի համապատասխան մասնագիտական գիտելիքներ կամ մասնագիտական փորձ և ինքնուրույն չի իրականացնում գնահատում. 22) գնահատում` ԱՐՄՆԱԲ-ի կողմից ստանդարտի (ստանդարտների), այլ նորմատիվ փաստաթղթերի և սահմանված հավատարմագրման ոլորտի հիման վրա ՀԳՄ-ի իրազեկման որոշման գործընթաց, այդ թվում` ՀԳՄ-ի գործունեության հետևում. 23) պարբերական գնահատում` ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրված ՀԳՄ-ի համապատասխանության գնահատման գործունեության պարբերաբար հետևում. 24) արտահերթ գնահատում` գործընթաց, որն իրականացվում է ԱՐՄՆԱԲ-ի հավատարմագրած ՀԳՄ-ի գործունեության վերաբերյալ ստացված բողոքների կամ ՀԳՄ-ի հավատարմագրման պայմանների փոփոխությունների կամ այլ դեպքերում, որը կարող է ազդել ՀԳՄ-ի՝ հավատարմագրման պահանջները կատարելու ունակության կամ իրազեկության վրա. 25) բողոք` որևէ անձի կամ կազմակերպության կողմից դժգոհության գրավոր արտահայտում` հասցեագրված ԱՐՄՆԱԲ-ին, որը վերաբերում է ԱՐՄՆԱԲ-ի կամ հավատարմագրված ՀԳՄ-ի գործունեությանը, և որի համար ակնկալվում է պատասխան. 26) գործունեության հետևում` ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրման ոլորտի շրջանակում ՀԳՄ-ի համապատասխանության գնահատման գործունեության հետևում. 27) համապատասխանության սերտիֆիկատ` համապատասխանության գնահատման մարմնի տված փաստաթուղթ, որը հավաստում է արտադրանքի, գործընթացի, ծառայության, կառավարման համակարգի, ֆիզիկական անձի համապատասխանությունը սահմանված պահանջներին. 28) իրազեկություն` նախատեսված արդյունքին հասնելու համար գիտելիքները և հմտությունները կիրառելու համապատասխան ունակություն. 29) ԱՐՄՆԱԲ-ի պատկերանիշ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված պատկերանիշ, որը կիրառում է ԱՐՄՆԱԲ-ը իրեն նույնականացնելու համար. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 2 30) հավատարմագրման ոլորտի արդիականացում` ՀԳՄ-ի պահանջով ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրման փաստաթղթերում փոփոխությունների կատարման գործընթաց, որն իրականացվում է հավատարմագրման ոլորտում վկայակոչված իրավական ակտի, ստանդարտացման, համապատասխանության գնահատման փաստաթղթերի փոփոխության, նոր իրավական ակտը, ստանդարտացման, համապատասխանության գնահատման փաստաթղթերը գործողության մեջ մտնելու (եթե նշված փաստաթղթերի ներառումը չի ենթադրում հավատարմագրման ոլորտի ընդլայնման գործընթաց), հավատարմագրման ոլորտի և կից փաստաթղթերի ձևաչափերի փոփոխության կամ ուղղումների դեպքերում: |