FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ, ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  53

Հարկումից ազատումը.
1. Իր պաշտոնական գործունեության շրջանակներում Բանկը, նրա ակտիվները, գույքը և եկամուտը ազատվում են ուղղակի հարկերից.
2. Եթե Բանկը կատարել է իր պաշտոնական գործունեության իրականացման համար անհրաժեշտ զգալի գումարների գնումներ և օգտագործել ծառայություններ, և եթե դրանց գնի մեջ ներառվել են հարկեր կամ տուրքեր, ապա հարկեր և տուրքեր գանձող անդամը, երբ դրանք հնարավոր է որոշել, համապատասխան միջոցներ է ձեռնարկում, որպեսզի Բանկին ազատի նշված հարկերից կամ տուրքերից կամ ապահովի դրանց փոխհատուցումը.
3. Բանկի կողմից իր պաշտոնական գործունեության իրականացման համար անհրաժեշտ ներմուծվող ապրանքներն ազատվում են ներմուծման բոլոր հարկերից և տուրքերից ու ներմուծման հետ կապված բոլոր արգելքներից ու սահմանափակումներից: Նույն կերպ, Բանկի կողմից իր պաշտոնական գործունեության իրականացման համար անհրաժեշտ արտահանվող ապրանքներն ազատվում են արտահանման բոլոր հարկերից ու տուրքերից և արտահանման հետ կապված բոլոր արգելքներից ու սահմանափակումներից.
4. Ձեռք բերված կամ ներմուծված այն ապրանքները, որոնք սույն հոդվածի համաձայն ազատված են հարկերից և տուրքերից, ենթակա չեն վաճառքի, վարձով, վարձակալությամբ, վճարով կամ անհատույց տալու ոչ այլ կերպ, քան այն պայմաններին համապատասխան, որոնք որոշվել են հարկերից և տուրքերից ազատող կամ դրանք փոխհատուցող անդամների կողմից.
5. Սույն հոդվածի դրույթները չեն վերաբերում այն հարկերին կամ տուրքերին, որոնք իրենցից ներկայացնում են ոչ այլ ինչ, քան վճար` կոմունալ ծառայությունների համար:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ, ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  53

6. Բանկի տնօրենները, տնօրենների տեղակալները, պաշտոնատար անձինք և ծառայողները ենթակա են Բանկի կողմից վճարվող աշխատավարձի և պարգևատրումների ներքին փաստացի հարկման` հօգուտ Բանկին, այն պայմաններով, որոնք պետք է որոշվեն, ինչպես նաև այն կանոններին համապատասխան, որոնք պետք է ընդունվեն կառավարիչների խորհրդի կողմից սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետից սկսած մեկ տարվա ընթացքում: Այդ ժամկետից, երբ այդ հարկումը սկսում է կիրառվել, նշված աշխատավարձը և պարգևատրումներն ազատվում են ազգային եկամտահարկից: Սակայն, անդամները կարող են հարկումից ազատված աշխատավարձը և պարգևատրումները հաշվի առնել այլ աղբյուրներից ստացված եկամուտներից գանձվող հարկի գումարը հաշվարկելիս.
7. Չնայած սույն հոդվածի 6-րդ կետի դրույթներին, անդամը վավերացնելու, ընդունելու կամ հավանություն տալու մասին փաստաթղթի հետ մեկտեղ, կարող է ավանդադրել հռչակագիր, որի համաձայն նշված անդամն իրեն, իր վարչատարածքային միավորումներին կամ իր տեղական իշխանություններին վերապահում է այդ անդամի քաղաքացիներին Բանկի կողմից վճարվող աշխատավարձից և պարգևատրումներից հարկեր գանձելու իրավունքը: Բանկն ազատվում է ցանկացած այդպիսի հարկեր վճարելու, գանձելու կամ հավաքելու որևէ պարտավորությունից: Բանկն այդպիսի հարկերը չի փոխհատուցում.
8. Սույն հոդվածի 6-րդ կետը չի կիրառվում Բանկի կողմից վճարվող կենսաթոշակների և տարեկան նպաստների նկատմամբ.
9. Ոչ մի պարտավորություն կամ Բանկի կողմից թողարկվող ոչ մի արժեթուղթ, ինչպես նաև դրանց դիվիդենդները կամ դրանց տոկոսները, անկախ այն բանից, թե ով է դրանց պահորդը, չեն հարկվում ոչ մի հարկով`
    ա) որոնք խտրական են այդպիսի պարտավորությունների կամ արժեթղթերի նկատմամբ միայն այն պատճառով, որ դրանք թողարկվել են Բանկի կողմից, կամ,
    բ) եթե այդպիսի հարկման համար միակ իրավաբանական հիմքը հանդիսանում է նշված պարտավորությունների կամ արժեթղթերի թողարկման վայրը, այն արժույթը, որով դրանք թողարկվել են, և, որոնք ենթակա են վճարման կամ վճարվում են, և կամ Բանկին պատկանող որևէ հիմնարկի գտնվելու վայրը կամ գործունեության վայրը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՆ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ, ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՀՀ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  53

10. Բանկի կողմից երաշխավորված ոչ մի պարտավորություն կամ արժեթուղթ, ներառյալ դրանց դիվիդենդները կամ դրանց տոկոսները, անկախ այն բանից, թե ով է դրանց պահորդը, չեն հարկվում ոչ մի հարկով`
    ա) որոնք խտրական են այդպիսի պարտավորությունների կամ արժեթղթերի նկատմամբ միայն այն պատճառով, որ դրանք երաշխավորված են Բանկի կողմից, կամ,
    բ) եթե այդպիսի հարկման համար միակ իրավաբանական հիմք հանդիսանում է Բանկին պատկանող որևէ հիմնարկի գտնվելու վայրը կամ գործունեության վայրը: