Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 243.1 Գրավ դրված գույքի վրա գրավատուի՝ երրորդ անձանց նկատմամբ ունեցած այլ պարտավորությունների կատարման համար կիրառվող սահմանափակումները. 1. Գրավ դրված գույքի վրա գրավատուի՝ երրորդ անձանց նկատմամբ ունեցած այլ պարտավորությունների կատարման համար արգելադրում, սառեցում, կալանք, բռնագանձում, առգրավում կամ գույքի նկատմամբ ցանկացած այլ սահմանափակում (սույն հոդվածում այսուհետ՝ Սահմանափակում) չի կարող խոչընդոտ (արգելք) հանդիսանալ գրավի առարկայից առաջնային բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունեցող գրավառուի համար իրականացնելու սույն օրենսգրքով գրավառուին վերապահված բոլոր իրավունքները, այդ թվում՝ բռնագանձում տարածելու և իրացնելու գրավի առարկան, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ օրենսգրքով. 2. Այն դեպքում, երբ գրավառուն, օգտվելով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքից, բռնագանձում է տարածում գրավի առարկայի վրա և իրացնում գրավի առարկան, ապա գրավի առարկայի նկատմամբ կիրառված բոլոր Սահմանափակումները գրավի առարկայի իրացման ժամանակ դադարում են օրենքի ուժով, և նոր սեփականատիրոջը գույքն անցնում է առանց Սահմանափակումների: Սահմանափակումներն օրենքի ուժով վերսկսում (վերականգնվում) են գրավառուի պահանջները բավարարելուց հետո սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մնացած դրամական միջոցների վրա։ Գրավառուն գրավի առարկայի իրացման ժամանակ դիմում է Սահմանափակումը գրանցող (հաշվառող) մարմնին օրենքի ուժով դադարած Սահմանափակումները գրանցումից (հաշվառումից) հանելու համար: Գրավառուի դիմումը հիմք է Սահմանափակումը գրանցող (հաշվառող) մարմնի համար Սահմանափակումը գրանցումից (հաշվառումից) հանելու համար: |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 243.1 3. Սույն հոդվածի համաձայն՝ գրավի առարկայի իրացման և գրավով ապահովված պարտավորությունների բավարարման արդյունքում մնացած գումարը սույն օրենսգրքի 251 հոդվածի 1-ին մասով նախատեսված ծախսերը նվազեցնելուց հետո փոխանցվում է գրավատուի բանկային հաշվին: Այն դեպքում, երբ գրավատուն չունի բանկային հաշիվ, կամ գրավառուին հայտնի չեն գրավատուի բանկային հաշվի տվյալները, ապա գրավառուն օրենքի ուժով պարտավոր է գրավատուի համար անվճար բացել և վարել բանկային հաշիվ և այդ միջոցները փոխանցել բացված բանկային հաշվին: Այդ մասին գրավառուն ծանուցում է իրեն հայտնի մյուս պարտատերերին և Սահմանափակում կիրառած մարմնին: Ընդ որում, տվյալ բանկային հաշվին այլ միջոցներ, քան նախատեսված են սույն մասով, մուտքագրել չի թույլատրվում, և այդ հաշիվը ենթակա է փակման սույն մասով նախատեսված գումարը ելքագրվելուց հետո. 4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցները բանկային կամ դեպոզիտ հաշվին փոխանցելու պահից այդ միջոցների վրա օրենքի ուժով վերսկսում (վերականգնվում) է մինչև գրավի առարկայի իրացումը կիրառված Սահմանափակումը. 5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտավորությունները կատարելու անհնարինության դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 366 հոդվածի դրույթները՝ սույն հոդվածի պահանջներին համապատասխան. 6. Եթե գույքը հանդիսանում է հաջորդող գրավի առարկա, ապա նոր գրավառուն իրավասու է, սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան, բռնագանձելու և իրացնելու գրավի առարկան՝ բացառապես սույն օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված կարգով: |