Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 746 Պատվիրատուի հսկողությունը շինարարական կապալի պայմանագրով կատարվող աշխատանքների նկատմամբ. 1. Պատվիրատուն իրավունք ունի հսկողություն իրականացնել կատարվող աշխատանքների ընթացքի և որակի, դրանց կատարման ժամկետների (ժամանակացույցի) պահպանման, կապալառուի տրամադրած նյութերի որակի, կապալառուի կողմից պատվիրատուի նյութերի ճիշտ օգտագործման, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ` առանց միջամտելու կապալառուի օպերատիվ տնտեսական գործունեությանը. 2. Պատվիրատուն, աշխատանքի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելիս, եթե հայտնաբերել է շինարարական կապալի պայմանագրի պայմանների խախտումներ, որոնք կարող են վատթարացնել աշխատանքների որակը, կամ այլ թերություններ, պարտավոր է այդ մասին անհապաղ գրավոր հայտնել կապալառուին: Այս պարտականությունը չկատարած պատվիրատուն կորցնում է իր հայտնաբերած խախտումները հետագայում վկայակոչելու իրավունքը. 3. Կապալառուն պարտավոր է կատարել շինարարության ընթացքում պատվիրատուի տված ցուցումները, եթե դրանք չեն հակասում շինարարական կապալի պայմանագրի պայմաններին. 4. Աշխատանքներն անպատշաճ կատարած կապալառուն իրավունք չունի վկայակոչել, որ պատվիրատուն հսկողություն չի իրականացրել դրանց կատարման նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի հսկողություն իրականացնելու պարտականությունն օրենքով կամ պայմանագրով դրված է պատվիրատուի վրա: |