Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) աղբ` կոշտ կենցաղային թափոններ, ներառյալ՝ թափոնները, որոնք գոյանում են համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրման հետևանքով. 2) աղբահանություն` գոյացող աղբի, ինչպես նաև շինարարական ու խոշոր եզրաչափերի աղբի հավաքում, պահում, փոխադրում և տեղադրում աղբավայրում, այդ թվում` դրանց տեսակավորում ու փոխադրում աղբի վերաօգտագործման, օգտահանման, վերամշակման և վնասազերծման նպատակով. 3) կենսաքայքայվող (օրգանական) աղբ` աերոբիկ կամ անաերոբիկ քայքայման ենթարկվող թափոն (օրինակ` սննդային թափոն, այգիներում ծառերի էտման, բույսերի ու թփերի սանիտարական մաքրման հետևանքով առաջացող աղբ և այլն). 4) շինարարական աղբ` շենք-շինությունների վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաև տարածքների բարեկարգման գործունեության հետևանքով առաջացող աղբ. 5) խոշոր եզրաչափերի աղբ` մարդու կենսագործունեության հետևանքով կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության ընթացքում առաջացող աղբ, որի չափերը գերազանցում են մեկ խորանարդ մետրը և, ֆիզիկական հատկություններից ելնելով (չափ, ծավալ կամ քաշ), անհնար է դրա հավաքումը, պահումը կամ փոխադրումը աղբի համար նախատեսված տեխնիկական միջոցներով. 6) աղբաման` աղբի կուտակման համար նախատեսված տարողություն, որի ձևն ու չափը սահմանում է համապատասխան համայնքի ավագանին. 7) աղբամուղ` բազմաբնակարան շենքերում ներկառուցված՝ աղբի հավաքման, ուղղահայաց տեղափոխման և ժամանակավոր պահման համար նախատեսված ինժեներական սարքավորումների համալիր. 8) աղբահավաք խուց` բազմաբնակարան կամ հասարակական շենքերում աղբի ժամանակավոր պահման համար նախատեսված տարածք. 9) աղբամանների հարթակ` 0.75 խորանարդ մետր և ավել տարողությամբ աղբամանների տեղակայման համար նախատեսված տարածք, որոնց տեղադիրքը սահմանվում է սանիտարական նորմերին ու յուրաքանչյուր համայնքի աղբահանության սխեմաներին համապատասխան. 10) փոխաբեռնման կայան` բնապահպանական և տնտեսական արդյունավետությունից ելնելով՝ աղբի ժամանակավոր պահման, սեղմման և հնարավոր տեսակավորման համար նախատեսված կայան. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 11) աղբի հավաքման կենտրոն` հատուկ հատկացված տարածք, որտեղ հավաքվում է տեսակավորված աղբը հետագա օգտահանման, վերաօգտագործման, վերամշակման և վնասազերծման նպատակով. 12) աղբավայր` բնապահպանական, քաղաքաշինական և սանիտարական նորմերին համապատասխան հատուկ ինժեներական կառույցների համակարգ` նախատեսված աղբի անվնաս տեղադրման, մեկուսացման և չեզոքացման համար. 13) սանիտարական մաքրում` համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների (փողոցների, այգիների, զբոսայգիների, պուրակների, հրապարակների, խաղահրապարակների, բակերի, մայթերի, վերգետնյա և ստորգետնյա անցումների, կամուրջների, սիզամարգերի, լողափերի, շատրվանների, ճամփեզրերի, կողնակների և ընդհանուր օգտագործման այլ տարածքների) մաքրումը աղբից, տերևակույտերից, փոշուց, կենդանիների դիակներից և փողոցների երթևեկելի մասերի ջրում-լվացումը, փողոցների, կամուրջների, անցումների և մայթերի` ձյունից և սառույցից մաքրումը, համայնքի ընդհանուր օգտագործման համար տեղադրված աղբամանների և աղբամանների հարթակների սպասարկումը. 14) օպերատոր` համայնքին կամ համայնքներին կամ դրանց վարչական տարածքում կամ տարածքի մի մասում աղբահանության և (կամ) սանիտարական մաքրման ծառայություններ մատուցող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր. 15) աղբի քանակի նվազեցում` աղբի գոյացման վայրում` սկզբնաղբյուրում, գոյացող աղբի քանակի նվազեցման նպատակով համալիր միջոցառումների կիրառում. 16) աղբի տեսակավորում` վերաօգտագործման, օգտահանման և վերամշակման ենթակա աղբի տեսակների տարանջատումն ու առանձին հավաքումը աղբի գոյացման վայրում` սկզբնաղբյուրում, կամ աղբի տեսակավորման կայաններում. 17) աղբի օգտահանում` աղբի օգտակար օգտագործում այլ ապրանքի (արտադրանքի) արտադրության համար, ներառյալ՝ վերաօգտագործումը, երկրորդային ռեսուրսների ստացումը և աղբից օգտակար բաղադրիչների առանձնացումը. 18) աղբի վերաօգտագործում` աղբի օգտագործում սկզբնապես նախատեսված կամ այլ նպատակով, առանց էներգիայի վերականգնման. 19) աղբի վերամշակում` տեխնոլոգիական գործընթացների արդյունքով աղբի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական հատկությունների փոփոխություն. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 3 20) աղբի փոխադրում` աղբի հավաքում և տեղափոխում դրանց կուտակման վայրից դեպի վերաօգտագործման, վերամշակման, օգտահանման, վնասազերծման վայրեր և (կամ) աղբավայր. 21) աղբի սեփականատեր` աղբ գոյացնող ֆիզիկական, իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, որի տիրապետման, օգտագործման ու տնօրինման ներքո է աղբը. 22) աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլան` յուրաքանչյուր համայնքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման, պահպանման, տեղադրման (հեռացման), վերամշակման ու օգտահանման գործընթացների պլանավորում, իրագործում ու մշտադիտարկում. 23) աղբահանության և սանիտարական մաքրման տարածաշրջանային գոտիավորված սխեմա` Հայաստանի Հանրապետության տարածքում աղբահանության առավել արդյունավետ գոտիավորում` կախված աշխարհագրական տեղադիրքից, գոյացող աղբի քանակից և տեսակից. 2. Այն հասկացությունները, որոնք սահմանված չեն սույն օրենքով, ունեն «Թափոնների մասին» օրենքով սահմանված հասկացությունների իմաստը: |