FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  31

Կոլեկտիվ ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը.
1. Կոլեկտիվ ստեղծագործություն է համարվում որևէ անձի (այսուհետ՝ կազմակերպող անձ) նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ երկու կամ ավելի ֆիզիկական անձանց ստեղծած ստեղծագործությունը.
2. Կոլեկտիվ ստեղծագործության ստեղծումը կազմակերպող անձինք, ովքեր լույս են ընծայում հանրագիտարաններ, հանրագիտարանային բառարաններ, գիտական աշխատությունների պարբերական և շարունակական ժողովածուներ, թերթեր, ամսագրեր և այլ պարբերական հրատարակություններ, բացառիկ իրավունք ունեն ամբողջությամբ օգտագործելու այդպիսի ստեղծագործությունը։ Այդ անձինք իրավասու են նշելու իրենց անունը (պարբերականի անվանումը) կամ պահանջելու նման նշում՝ տվյալ կոլեկտիվ ստեղծագործության ցանկացած օգտագործման դեպքում.
3. Կոլեկտիվ ստեղծագործության մեջ ընդգրկված ստեղծագործությունների հեղինակները պահպանում են իրենց ստեղծագործություններն այլ ձևով և եղանակով օգտագործելու բացառիկ իրավունքը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ.
4. Կազմակերպող անձը ստեղծագործության հեղինակ չէ: