Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ article 13 ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ. Սահմանային վերահսկողությունը միջոցառումների համակարգ է, որն ապահովում է պետական սահմանի հատման օրինականությունը: Սահմանային վերահսկողությունը միջազգային հաղորդակցության ուղիներում իրականացվում է` ա) դիտարկման օպտիկական սարքերի ու հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ անցման կետերում վերահսկողություն սահմանելու և ապահովելու նպատակով. բ) փաստաթղթերի ստուգման միջոցով անձի ինքնությունը և պետական սահմանը հատելու իրավունքը հաստատելու նպատակով. գ) պետական սահմանը հատող օդանավերի, թռչող այլ սարքերի ու տրանսպորտային միջոցների զննության նպատակով. դ) պետական սահմանով տեղափոխվող կենդանիների, բեռների և այլ գույքի զննություն կատարելու, պետական սահմանն ապօրինի հատման փորձ կատարող անձանց հայտնաբերելու նպատակով: Միջազգային հաղորդակցության ուղիներից դուրս սահմանային վերահսկողությունն իրականացվում է ակնադիտական և տեխնիկական դիտարկման, անձը հաստատող փաստաթղթերի ստուգման, սահմանային գոտում տրանսպորտային միջոցների զննության ճանապարհով: |