FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  82

Լուծարային հանձնաժողովի նկատմամբ վերահսկողությունը և հաշվետվությունները.
1. Կառավարչի լուծարման գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով լուծարման գործընթացում գտնվող կառավարչի մոտ Կենտրոնական բանկը կարող է իրականացնել վերստուգում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
2. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, ձևով, հաճախականությամբ և ժամկետներում հաշվետվություններ ներկայացնել Կենտրոնական բանկ.
3. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և ձևով իր գործունեության վերաբերյալ պարբերաբար, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ տեղեկություններ հրապարակել առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում.
4. Կենտրոնական բանկն իրավունք ունի լուծարային հանձնաժողովից պահանջելու ցանկացած տեղեկություն նրա գործունեության վերաբերյալ: